>

Հայտնի մարդկանց սիրելի զգեստն ու դրա արժեքը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է Լիա Զախարյանին:

Լիան նշեց, որ առօրյայում փորձում է պահել սպորտային, դասական ու աղջկական ոճերի համաչափությունը, թեև սպորտային հագուստը գերակշռում է.

«Այն ոճային է, արդի ու գեղեցիկ, որի մեջ ևս կարող ես կանացի լինել. դա արդեն կնոջ տեսակի հարց է: Սիրում եմ, երբ սպորտային հագուստն «օվերսայզ» է, հարմարավետ և հետաքրքիր գունային երանգների մեջ: Դրանք հիմնականում ձեռք եմ բերում իմ ճամփորդությունների ժամանակ, քանի որ Հայաստանում տեսականին շատ սահմանափակ է:




Քոչարյանի զոհերը

Ճամփորդելիս գնում եմ այն, ինչ ինձ հարկավոր է մինչև հաջորդ ճամփորդությունս: Մոտ չորս ամիս է` չեմ մեկնել ոչ մի երկիր, բայց իմ զգեստապահարանում եղած հագուստը դեռ բավական է: Նույնիսկ հագուստներ, կոշիկներ ունեմ, որոնք դեռ չեմ կրել»:





Դերասանուհու խոսքով` օնլայն գնումներ հազվադեպ է անում, քանի որ դրանք իր համար անվստահելի են.

«Լավ որակի և կազմվածքին սազող հագուստ օնլայն չեմ կարող պատվիրել, ավելի լավ է խանութում փորձեմ ու տեղում հասկանամ: Մի անգամ սպորտային կոշիկ եմ պատվիրել, որի չափսը մեծ եղավ` չնայած իմ չափսն էի պատվիրել»,-ասաց նա և հավելեց, որ իր ընկերուհիներից մեկի խանութի միջոցով մի քանի բան պատվիրել է, բայց օնլայն գնումների սիրահար չէ:

Հարցին, թե որոնք են արժեցել իր ամենաթանկ և ամենաէժան գնումները, Լիան պատասխանեց.


«Շատ թանկ գնումներ չեմ ունեցել: «Adidas»-ից աշնանային վերնազգեստ ունեմ, որը գնել եմ 120.000 դրամով: Սպորտային կոշիկ եմ գնել, որն արժեր 70. 000 դրամ: Բրենդամոլ չեմ, կարևորում եմ, որ հագուստն ինձ սազի: Իմ ամենաէժան գնումներից է եղել մի բլուզ, որից երկու գույն գնեցի` սև և մոխրագույն, մոտ 15.000 դրամ արժեր»:

Խոսելով իր ամենասիրելի հագուստների մասին` Լիան վերհիշեց դրանցից երկուսը.



«Վերջերս շատ են հարցնում իմ կարմիր սպորտային հագուստի մասին, որը ձեռք եմ բերել Մոսկվայի «Black Star» խանութից, գինը` 150-200 հազար դրամի սահմաններում է: Իմ փիրուզագույն սպորտային «Adidas» հագուստը, որից նույնպես հարցնում են, գնել եմ Վիեննայից: Այն արժեր մոտ 200 եվրո»:

Դերասանուհին նաև ասաց, որ ֆոտոշարքերում հիմնականում ինքն է ընտրում իր ոճը, բայց ոճաբանի կարծիքը նույնպես հաշվի է առնում.

«Ֆոտոշարքերս այնքան տարբեր են ոճային առումով, փորձում եմ ամեն անգամ նոր կերպար ստեղծել, բայց ամեն մարդ իր մասնագիտության մեջ է հմուտ, միշտ խրախուսում եմ մասնագետի կարծիքն ու ընտրությունը»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->