>

Քաղաքագետ Գրիգոր Քեթցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱՄԱՉՈՒՄ ԵՄ , ՈՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՄ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉև ԵԿՐԱՇԻՆՈՒԹԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՆ։

Ինձ արդարադատություն պետք չէ, որ զղջամ սեփական սխալներիս համար ։
Այսօր տեղեկացա ,որ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատման գումարը վճարել են մեր Մոսկովյան երեք Հայ գործարարները ,




Քոչարյանի զոհերը

ում հետ ես Մոսկվայի Հայ Առաքելական Նոր Եկեղեցին եմ կառուցել , ում պատվերով լծվել եմ այդ աշխատանքին, Նախագծայինից մինչև Գմբեթների պղնձածածկը , ինչի համար Գլխավոր ճարտարապետ Արտակ Գուլյանը իր հոդվածնեչից մեկում խոստովանել էր իմ Յուրահատուկ դերի մասին…






ԻՆՉՈՒ՞Մ ԵՄ ԵՍ ԻՆՁ ՄԵՂԱԴՐՈՒՄ և ԻՆՉՈՒ՞ ԵՄ ԱՄԱՉՈՒՄ։

Մոսկովյան Հայ Առաքելական Եկեղեցին կառուցման Ժամանակ , Ես խնդրանք ստացա եկեղեցաշինության բարերար հոգեբարձուներից մեկից ,ով մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի գրավի մի մասի վճարմանը…

Իմ գործը պետք է լիներ մրցույթի միջոցով կազմակերպության ընտրումը, ով ժամանակի, գնային և որակական առումով կլիներ ավելի Համապատասխան։ Ունեի մեկ ամիս ։

Նվազագույն գինը մեկ միլիոն դոլլարԻց ավել էր և բոլոր հայ կազմակերպությունների մասնակիցները պնդում էին , որ շահույթ չկա իրենց առաջարկած գնի մեջ ։

Հերթական, հոգեբարձուների խորհրդակցության ժամանակ հայտարարեցի ,որ մրցույթը չի կայացել կրկնակի թանգ գնագոյացման պատճառով և ես իմ կազմակերպությամբ եմ կառուցելու …

Գինը չքննարկվեց ,սակայն ինձ խնդրող Բարերար Սերգեյ Համբարձումյանը Ներկաներին Հայտարարեց ,որ իմ խոսքը բավական է իր և Եզրաս սրբազանի համար ,որ ապահով լինեն գմբեթների Մասով ։


Ես իմ սեփական միջոցներով կես միլլիոն դոլլար ինքնարժեքով չորս ամսվա ընթացքում կառուցեցի այն ինչ խոստացել էի ։

Ոչ եկեղեցին ,ոչ Մանարխը ինձ չվճարեց ոչ մի կոպեկ ,սակայն ես համարում էի դա իմ Եսի ծառայությունը Մեր քրիստոնեական հավատամքի Մեծ Մենքին ։ Եզրաս եպիսկոպոսը բազմիցս խոստանում էր ոսկե տառերով գրել իմ անունը ,սակայն բոլորինը գրված է ,իմը ոչ ….

Ես Իմ միջոցներով Մեծահարուստ Հայրենակիցներին օգնեցի խնայել և հարստանալ մեկ միլիոն դոլլարով , ինքս աղքատացա կես Միլլիոն դոլլարով ,սակայն նպատակը եկեղեցու միջոցով ամուր ինքնություն և հզոր եկեղեցի ունենալն էր,

որը արժեր բազմիցս ավել ու մինչ այսօր ափսոսանք չէի ապրել, սակայն այսօր ես ինձ թալանված զգացի, խաբված և դավաճանած սեփական սկզբունքներս ու հայրենիքիս շահերը։



ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐ ԻՄ ԽՆԱՅԱԾ ՓՈՂԵՐԸ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԱՅՍ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱԶՄԱՊԱՏԿԵԼ, ԴԱՐՁՐԵԼ Է ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ և ԻՄ ԽՆԱՅԱԾ ՓՈՂԵՐՈՎ ԱԶԱՏՈՒՄ Է Ռ . Քոչարյանին , ով մեղադրվում է բազում Հանցանքներում ։

Երբ հեղափոխությունից հետո , Մե՛ր թեմի առաջնորդին խնդրեցի հրավիրել բոլոր մտավորականներին և հայ Մեծահարուստներին ,որ գնահատենք պատմական իրողությունը հայրենիքում և վերամիավորվենք նոր կառավարման շուրջ և թույլ չտանք շահերի բախումներից բխող ամոթալի երևույթներ…

Այսօր չեմ ասում ,այլ գոռում եմ , Եզրաս Սրբազան ամոթ քեզ և ամոթ նրանց ով ինձ ստիպեց այսօր մեղավոր զգալ , ամոթ ինձ, որ նպաստել եմ իրենց հարստացմանը…

Ախր ինչու՞ եք ուզում երկիրը տանել գործանման , երբ միևնույնն է , արդար իրավական Հայաստանը, ինքնիշխան հայաստանը կայանալու է , Այստեղ Փաշինյանի անձի խնդիր Չէ , նա դուր՞ է գալիս Ձեզ ամենազորներիդ թե ոչ…

Բարոյականությունը Հայաստանում անվերադարձ հաղթել է անշրջելի է առաջընթացը , հարմարվեք այդ իրողությանը ։ ՌԴ ՀՀ հարաբերությունները անձնակենտրոն (по понятиям ) ֆորմաթից անցնելու է քաղաքակրթական ինքնիշխան գործընկերային Ֆորմատի …

Տղաներ ՁԵ՛Ր ԵՍԸ փորձեք ծառայեցնել Ազգի Մենքին , ոչ թե Մենքը Ես ին …

Հակառակ դեպքում Մեր շինած եկեղեցին ևս Մենքը չի մտնի, քանզի մեր մեջ է աստվածը գորել…

Сообщение Եզրաս Սրբազան ամոթ քեզ և ամոթ նրանց, ով ինձ ստիպեց այսօր մեղավոր զգալ , ամոթ ինձ, որ նպաստել եմ իրենց հարստացմանը… появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->