>

Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ,





որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները,





ներկայացվել է պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող քարոզչական աշխատանքներին մասնակցության գործնական հարցեր:

Անհատական և խմբային ձևաչափերով անցկացված բազմաթիվ հանդիպումները, որոնց մասնակցել են Երևանից և տարբեր մարզերից, անցել են աշխույժ, անկաշկանդ մթնոլորտում` հնարավորություն ընձեռելով մասնակիցներից յուրաքանչյուրին հայտնելու իր կարծիքն ու առաջարկները ներկա վարչախմբի ձախորդ կառավարման աղետալի հետևանքները չեզոքացնելու, Հանրապետությունը կայուն զարգացման հուն տեղափոխելու վերաբերյալ: Կուսակցության նախագահն ընդգծել է. «Մենք ունենք իշխանափոխության ճանապարհային քարտեզ, սակայն իշխանության գալն ինքնանպատակ չէ, առանցքայինը պետության և հասարակության շահի ապահովումն է։ Սպառված և ժողովրդի սթափ դատող մեծամասնության վստահությունը մսխած ներկայիս վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով` գիտակցելով, որ անհեռանկար և վտանգավոր է հասարակության իրական սպասումները նենգափոխել իբրև թիրախ ընտրված առանձին անձանց քրեական հալածանքներով և աղմկոտ ու ցուցադրական դատավարություններով: Մեր ժողովրդի և


Հանրապետության անվտանգության, կայունության, առաջադիմության հիմքերը մենք պետք է կառուցենք ուղենիշ ունենալով իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, այլ ոչ թե գրգռելով այլատյացությունը, թշնամացնելով մարդկանց, առճակատելով հին ու նոր սերունդները, ինչը դիվական մոլեռանդությամբ արդեն երկու տարի անում են գործադիր իշխանության ղեկավարը և նրա արբանյակները»։



Հանդիպումների ընթացքում հնչել են տեսակետներ գաղափարակից մյուս քաղաքական ուժերի հետ համաքայլ առաջ ընթանալու, հեղինակավոր մտավորականների, գիտնականների, լրագրողների, պետական ու քաղաքացիական գործիչների աջակցությամբ գործելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնեցին «Հայրենիք» կուսակցության խորհրդից, ամեն օր հարյուրավոր մարդեկ են դիմում կուսակցության շարքերը համալրելու խնդրանքով

Сообщение Մենք ունենք անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ․ Արթուր Վանեցյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->