>

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է,

որ, եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներն ընթանան նրա կալանավորման սցենարով, ապա հետագա գործողությունների կազմկոմիտեն հստակ է և դրա անդամ կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:




Քոչարյանի զոհերը

Այլ կերպ ասած, Նաիրա Զոհրաբյանը փաստացի արձանագրել է, որ կա քաղաքական որոշակի ուժերի համաձայնություն հետագա գործողությունների վերաբերյալ: Արդյո՞ք խոսքը հունիսի 14-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հավաքի մասնակից ուժերի՝ ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցության, որ գլխավորում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների և «Բարգավաճ Հայաստանի» մասին է՝ Նաիրա Զոհրաբյանը չի հստակեցրել։






««Ղազկոմիտե», ոչ թե կազմկոմիտե»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. ««Ղազկոմիտեն» արդեն կա, նրանք աշխատում էին ու կշարունակեն նույն կերպ աշխատել՝ ընդդեմ Հայաստանի հասարակական մշակույթի։ Հակամշակույթ են, արդեն չեմ ասում՝ հակաքաղաքական, նրանք հակակուլտուրական են։ Շատ հարմար է, թող շարունակեն իրենց գործը։

Մենք ունենք այն օրինակը, որը չի կարելի, բացասական օրինակն ունենք, հարկավոր է սահմանից հետ քաշվել ու գնալ դեպի առաջ՝ դեպի բարեկիրթ մշակույթ, ազատ մարդկանց մշակույթ, ոչ թե պատանդների։ Ես ձեզ ասեմ՝ իրականում դա ղազագիր չէ, թրաֆիքինգ է, մարմնավաճառություն։ Դա քաղաքական մարմնավաճառների «ղազկոմիտե է»»։


Արշակյանի դիտարկմամբ՝ այդ «ղազկոմիտեն», «ղազ-կուսակցությունը» ընդհանրապես վտանգ չեն ներկայացնում իշխող քաղաքական ուժի համար։ «Ղազը չի կարող վտանգ ներկայացնել, եթե նրան կերակրում ես, հանգիստ կարող ես իշխել։

Բայց իշխող քաղաքական ուժը գնաց քաղաքակրթական, մշակութային ակցիայի։ Սա ավելի շատ մշակութային ակցիա է՝ այս դատավարությունն ու պարզաբանությունը։ Մենք ականատես ենք քաղաքական մշակութային հեղափոխության։

Նրանք իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում, նախորդ իշխանությունների համար որևէ վտանգ չեն ներկայացրել, հեղափոխական իշխանությունների համար էլ չեն ներկայացնում։ Բայց մշակութային վտանգ, լեզվի, նկարագրի, բարեկրթության նկատմամբ վտանգ ներկայացնում են։ Ուստի, ես կարծում եմ՝ ակցիայի նպատակը մշակութային է։



Մենք կարող ենք նշել, որ տնտեսական, դատաիրավական բարեփոխումների հեղափոխությունը չտեսանք, դրանք ընթացքի մեջ են, բայց ավելացել է վարքուբարքի քաղաքական-մշակութային հեղափոխությունը»,- եզրափակեց նա։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ օլիգարխիան քանի չի վերացել, Հայաստանն ապագա չունի։ «Այլ հարց է, որ գործընթացները ուշացած են։ Եթե լիներ 1-2 տարի առաջ, այսպիսի պրոցեսներ չէին լինի։

Բայց լավ է, որ գոնե հիմա ընթանում է։ Արդեն երևում է, թե որ ուժերին նկատի ունի Նաիրա Զոհրաբյանը՝ ռևանշիստներ, հինգերորդ շարասյուն։ Ցավոք, կլինեն նաև մարդիկ, որոնք նախկինների դեմ պայքարել են, բայց համալրել են այդ միավորումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մակեյանի՝ մի բան էլ դրական է, որ այդ միավորումը լինի։ «Հանրությունը կտեսնի, թե ովքեր են համախմբվում երկրի զարգացման դեմ պայքարում»,- եզրափակեց նա։

Сообщение Դա քաղաքական մարմնավաճառների «ղազկոմիտե է» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->