>

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Հիպոկրատի երդվյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:




Քոչարյանի զոհերը

Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի այս օրերին ես ուզում եմ առանձնահատուկ երախտիքի խոսք ուղղել ձեզանից յուրաքանչյուրին: Այս օրերին դուք իսկապես հերոսական պայքար եք մղում աշխարհը պատուհասած համավարակի դեմ:





Ձեզանից շատերն, արդեն ամիսներ շարունակ, կտրված լինելով


ընտանիքներից, հարազատներից ու երեխաներից՝ անձնվիրաբար, օրուգիշեր պայքարում են մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման համար:

Հավատացե՛ք, մենք դա տեսնում ու անասելի բարձր ենք գնահատում: Տոնական այս օրը դուք անցկացնում եք վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապբուժօգնության ծառայությունում` հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անմնացորդ նվիրումով կատարում աստվածահաճո այս առաքելությունը:



Ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ ձեր անձնազոհությունն ու նվիրվածությունը մենք շատ բարձր ենք գնահատում: Համոզված եղեք, որ դժվարին այս պայքարում մենք ձեր կողքին ենք: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ կամք ու տոկունություն, ձեր ընտանիքներին ու համայն հայ ժողովրդին՝ քաջառողջություն: Աստված պահապա՛ն ձեզ բոլորիդ:

Сообщение Րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->