Hraparak.am-ը գրում է․
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մուտք գործեց Շենգավիթի դատարան, որտեղ քիչ հետո պետք է հրապարակվի նրան կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը:
Ծառուկյանը լրատվամիջովների հետ զրույցում ասաց, որ ինքը կարող էր գովերգել Կառավարությանը, սակայն նա քննադատել է՝ տեսնելով ձախոցումները:
Հրապարակի հարցին, թե ինչ է պատրաստվում անել, եթե իրեն կալանվորեն, ասաց, որ շարունակելու են իրավական դաշտում գործել:
Դատարան մտնելուց առաջ Ծառուկյանը նայեց իր թիմակիցներին, ապա բռունցքը բարձրացրեց վեր՝ ասելով՝ լավ ա լինելու, դավայ:
ԹԱՐՄԱՑՈՒՄ։
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չբավարարեց ԱԱԾ միջնորդությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։
Նա կմնա ազատության մեջ:
Նյութի աղբյուր՝ hraparak.am
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն