>

Առաջարկվող ռուլետներն ամառային են, հեշտ ու հարմար եղանակով ստացվող, հրաշալի համային հատկանիշներով, իսկ անհրաժեշտ մթերքների շարքը հետևյալն է.

Առաջին հեթրին բարակավուն շերտերի վերածել դդմիկները իրենց երկարությամբ: Դրանք քիչ աղել ու տապակել երկկողմանի:




Քոչարյանի զոհերը





Մինչ սա կսառչի, ստանանք միջին հատվածի համար անհրաժեշտ մասսան: Քերել նշված չափաբաժնով պանիր:

Դրանից հետո նույն եղանակով քերել խաշված հավկիթներ: Երկու քերուկները միավորել իրար, խառնել:


Այս քերուկներին մայոնեզ ավելացնել: Կանաչին ընտրելիս նախապատվությունը տալ սամիթին: Մանրատած կանաչուց հետո մեր մասսային սխտորի քերուկ ու աղ էլ ավելացնել, և զանգվածը համաչափորեն խառնել:

Այս մայոնեզային շերտը գդալով տարածել տապակված դդմիկի յուրաքանչյուր շերտի ողջ երկայնքով, հետո դրանք փաթաթել ռուլետաձև:



Այսքանով կարելի է ավարտված համարել դդմիկով ռուլետների ստացման պրոցեսը: Արդյունքում հետաքրքիր համով խորտիկներ են ստացվում, որոնք հարմար է մատուցել նաև սառը վիճակում:

Աղբյուր

Сообщение Անչափ համեղ ռուլետներ դդմիկով ու պանրով. հրաշալի համ, պատրաստման հեշտ ու արագ տարբերակ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->