Այս բնական ըմպելիքն ամրացնում է ոսկորները, ատամները, հոդերը, դադարեցնում է օստեոպորոզը, ամրացնում մազերը և բարելավում մաշկը — ingablog

Այս ըմպելիքն իդեալական է օրը սկսելիս օգտագործելու համար։


Բացի հրաշալի համից և քաղցի արագ հագեցումից՝ այն նաև շատ օգտակար է մեր առողջության համար, հատկապես մեր ոսկորների, հոդերի և ատամների համար։

Օգտակար նյութերն այս ըմպելիքում ազդում են ոսկորների վրա՝ ամրացնելով դրանք  և դարձնելով ավելի կայուն կոտրվածքների դեմ։

Այն օգնում է օրգանիզմին ավելի ինտենսիվ վերացնել օրգանիզմից միզաթթուն՝ վերացնելով նաև հոդերի բորբոքումը։


Խորհուրդ է տրվում օգտագործել այն ամեն օր մեկ ամիս շարունակ և այն կարող է բարելավվել ընդհանուր առողջական վիճակը։

Այս ըմպելիքի օգտագործումը դարձնում է մաշկն ավելի ձիգ և բարելավվում է մաշկի տոնը, ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում մազերի վիճակի վրա։ Դրանք դառնում են ավելի ուժեղ և փայլուն։

Այն խորհուրդ է տրվում ոսկորների հետ խնդիրներ ունեցող մարդկանց։

Բաղադրիչներ՝

  • 1 հասած բանան,
  • 1-2 հատ թարմ կաղամբի տերևներ կամ մի բուռ սպանախ կամ նեխուրի ցողուն․
  • 3 խուրմա առանց կորիզների,
  • 1 բաժակ թարմ կամ սառեցրած հապալաս,
  • 2-3 քառակուսի դառը շոկոլադ կամ 1 թեյի գդալ կակաոյի փոշի,
  • 2 թեյի գդալ քունջութի սերմեր,
  • 300 մլ ջուր։

Պատրաստումը՝


Դրեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնեք մինչև այն պահը, երբ կստանաք միատարր զանգված։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր ջուր։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin