>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եւ այսպես՝

Մեղադրյալի կարգավիճակով և ոչ մեկի վրայից մեղադրանքը չի հանվել, եթե անգամ խափանման միջոց է փոխվել:

Այդքանով նրանք դեռևս «պատանդի» կարգավիճակում են, մանավանդ որ նրանց դեմ ապացույցները անբեկանելի են:

Մի գերագնահատեք դատական իշխանության, դատախազության, ԱԱԾ կամ Ոստիկանության ներսում որոշ դատավորների, դատախազների կամ քննիչների «հակահեղափոխական» պոտնցիալը.

նրանց առավելագույն ծառայությունը ռեվանշին կարող է լինել «փախչելու անհրաժեշտության» մասին տեղեկությունը ժամանակին փոխանցելը, գիտակցված «թույլ» մեղադրանք ներկայացնելը,

որպեսզի ազատ արձակելու հարցում դատավորի գործը հեշտ լինի, խափանման միջոց փոխելը կամ ժամանակ ձգելը..




Քոչարյանի զոհերը

Այո, ժամանակի տրամադրումը՝ դատավարության չսկսելու, դատեր հետաձգելու ու այլ կերպ, այնպես չէ,

որ օգուտ է հեղափոխությանը, բայց այնպես չէ, որ փրկում է մեղադրյալներին ու ռեվանշիստներին…

Դատավորների, դատախազների, քննիչների մեջ իսկապես կան մարդիկ, ովքեր հարգանքի արժանի են, հրաշալի ու շատ անկեղծ արտահայտվում են,

որ Թավշյա հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում միանգամայն օրենքի դաշտում են աշխատելու, որ իրենց համար էլ սա մաքուր էջից սկսելու հնարավորություն է:


Այնպես որ՝ խոսել, թե ողջ դատաիրավական համակարգը տիրապետում են նախկինները, ու





նրանք ունակ են կազմակերպված դիմադրություն ցույց տալ սահմանադրական կարգին և այն վերականգնած հեղափոխությանը, մեղմ ասած՝ ուտոպիայի ժանից է:

«Աննախադեպ ընդդիմադիր կոնսոլիդացիայի» դաշտում անմխիթար վիճակ է:

Առանցքային մեղադրյալների խափանման միջոցի փոփոխության համար տրվող հրավառություններին պետք չէ խափվել:

Միայն շարքային աջակիցները դրանից կարող են «մոտալուտ հաղթանակի» հույսեր փայփայել…

Իսկ վերևներում շատ լավ գիտեն, թե ինչ անմխիթար վիճակ է ու որ փակուղիները խորն են…

Եթե նրանք անգամ կարողանային գնալ կազմակերպված /անգամ զինված/ ռեվանշի, նրանք ամենակարևոր հարցը չեն կարողացել լուծել՝ ժողովդի աջակցությունը, ճիշտ հակառակը՝

նրանց խափանման միջոցի փոփոխությունը կրկին գրգռել է հասարակությանը ու այժմ նրանց հանդեպ մեղմ ասած հանրային

ոչ բարեհաճ վերաբերմունքը անգամ իշխանություններից դժգոհ հատվածներին է կոնսոլիդացնում հեղափոխության պահապանների շարքերում :

Միավորման դաշտում կրկին տխուր վիճակ է.

Քոչարյանականները փորձում են խաղից դուրս թողնել սերժականներին:


Խաղից Միքայել Մինասյանի «մեկուսացման» մասին երեկ գրել եմ, թեպետ իր «առաջին պլան» գալու և անխուսափելի պարտության մասին դեռ ամենաառաջին բլոգից հետո էի զգուշացրել…

Քոչարյանական խաղի մեջ մնացել են բուն Քոչարյանին սատարող փոքր ու անհրապույր, անխարիզմա խմբակները, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Արթուր Վանեցյանի Հայրենիք կուսակցությունը:

ՀՅԴ-ի հանրային աջակցության, ավելի ստույգ՝ դրա բացակայության մասին չգրեմ, թեպետ նրա խմբերի` բռնության հանդեպ հակվածությունը թերագնահատելու էլ չէ:

Որքան էլ ԲՀԿ առաջնորդը խոստացել է «մինչև վերջ գնալ», այդուհանդերձռեվանշի դաշտում նրա առաջքայլը իսպառ կկործանի նրան,

քանի որ Ծառուկյանը կոնկրետ քրեական գործերով մեղադրյալ է ու ռեվանշի դրոշակ բարձրացնելը վտանգավոր կլինի հենց իր համար…

Բացի այդ, այս խաղում արքան ինքը չէ, այլ շարքային զինվոր…

Արթուր Վանեցյանի միակ ռեսուրսը իր տրամադրության տակ եղած տեղեկությունների/կոմպրոմատների տակ որոշ մարդկանց կամպանիայում

ներգրավելն է, ինչը կարող է տխուր հետևանքներ ու վերջաբան ունենալ հենց իր համար, եթե այդպիսի մարդկանցից գեթ մեկը բարձրաձայնի ու դիմի իշխանություններին, որ իրեն շանտաժի են ենթարկում…

Վանեցյանի ռուսական կապերի մասին մոռանալ է պետք:

Ըստ բազում տեղերից ստացված ստույգ տեղեկությունների, անգամ ռուսական չեկիստական չգրված կոդեքսով հրամանատարին ու իրեն բարձրացնող ղեկավարին դավաճանողը դավաճան է:

Կարծում եմ, Անգլիայում ապաստանած ու մահացած, թունավորված նախկին չեկիստների սպանության, մահափորձերի փաստերը լավագույնս ցույց են տալիս, թե ինչպես են ռուսական ծառայությունները վերաբերում նման ֆիգուրներին…

Մնում են մաքուր քոչարյանական խմբակները, որոնք իհարկե, գիտակցում են, որ այս ժամանակավոր ստատուս քվոն՝ երբ փոքրիկ հաջողություն են արձանագրել ու



միակ ժամանակային պատուհանն է հակագրոհի դիմելու, բացարձակ չունեն ժողովրդական աջակցություն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի,

ով այս պահին բացարձակ միակն է որպես լայն հանրային աջակցություն ունեցող, համաժողովրդական մոբիլիզացիայի ունակ ու բացարձակ լեգիտիմ գործիչ, ու իրեն կցանկանային, որ քայլ անողները լինեին մյուս խմբերը…

Իսկ մյուսները քայլում եմ մազի վրայով, ու հարց է՝ կգնան դրան, թե ոչ…

Իշխանության պահվածքը բավական հետաքրիքր է՝ կարծես սպասում է, որ դիմացինը սխալ հաշվարկ կատարի ու գործի…

Տպավորություն կա, որ Փաշինյանի՝ ընտանյոք հանդերձ վարակվելու ու ինքնամեկուսանալու, ապաև՝ Մոսկվայում լինելու ժամանակը հաշվարկվել էր որպես գործելու լավագույն պահ…

Սակայն առաջին դեպքում, երբ տպավորություն էր, որ Փաշինյանը «ֆիզիկապես հեռացված է» իշխանությունից ու թույլ,

սխալ հաշվարկն ու ֆալստարտը բերեց նրան, որ իր ողջ ուժով վեր հառնած Փաշինյանը դաշույնով հարվածեց ամենալուրջ կետերին՝

կատարեց ՊԵԿ նախագահի, ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ԱԱԾ ու Ոստիկանապետերի փոփոխություն, ըստ որում բացառիկ հավատարմություն ներշնչող կադրերով:

Մոսկվա չմեկնելու Փաշինյանի հաջորդ որոշումը մեկ այլ հիասթափություն էր ռեվանշիստների համար, ու այժմ մի կողմից՝ դատավորների որոշումը ժամանակային միջանցք է բացել,

մյուս կողմից՝ շանսերը չափազանց ցածր են…

Իշխանության թուլության մասին նրանց սխալ հաշվարկը ու դրա արդյունքում Փաշինյանի կողմից կոշտ ու օրինական քայլերի դիմելու լավագույն պահն է

ստեղծում՝ ապահովելով էֆեկտիվ «հակահարձակումը», մանավանդ որ բոլորը՝ անգամ ռուսահայկական օլիգարխիատով բաց ափի մեջ են ու միավորված….

Արտաքին գործոններն էլ ռեվանշի օգտին չեն.

իշխանությունը բավական հեռանկարային գործընկեր է բոլոր առանցքային պետությունների, անգամ Ռուսաստանի համար,

որտեղ ընդամենը ռուսահայ գործարարների մի խումբ ու նրանց հետ կապված ռուս պաշտոնական շրջանակներ կարող են լավագույն դեպքում աջակցել,

բայց Ռուսաստանը հրաշալի տեսնում է, թե ինչպես կկորցնի ավելի մեծ բան՝ եթե իր դեմ գրգռի իշխանության հենարանին՝ հասարակությանը, ինչի թույլ նշաններ արդեն տեսանելի են:

Նկատելի է, որ շրջանառության մեջ է դրված «սառը քաղաքացիական պատերազմի» դիսկուրսը, որը կարող է վերաճել «ակտիվի»՝ ինչպես ակնարկում են:

Սոցիալական ցանցերում շրջանառվում են տեղեկություններ իբրև թե երիտասարդների շրջանում այդ նպատակով հավաքագրումների, մեծ ֆինանսներ տրամադրելու մասին:

Իսկ միգուցե ուժայիններով ուժեղացած ու ամրապնդված իշխանությունը հենց այդպիսի առաջին էպիզոդիկ դրսևորումներին է սպասում` գորդյան հանգույցը դաշույնի մեկ հարվածով կտրելու համար ?

Ով գիտի?

Сообщение Հակահեղափոխականների պլանավորած օպերացիան և Վարչապետի ուժգին հակահարվածը. Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->