>

«Փաստ» օրաթերթը գրում է.


«ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, ով հունիսի 11–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:








Քոչարյանի զոհերը

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում մեկ բնակարան եւ «SUZUKI SX4 2.0» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները հունիսի 11–ի դրությամբ կազմել են 58 հազար ամերիկյան դոլար ու 7 միլիոն դրամ: Եկամուտների համար աղբյուր են ծառայել 500 հազար եւ 1 միլիոն դրամ աշխատավարձերն ու 9990 ԱՄՆ դոլար միանվագ վճարները:


Ի դեպ, նշանակումից շատ չանցած համացանցում սկսեցին տարածվել նրա՝ սոցիալական կայքում հրապարակված ոչ ստանդարտ լուսանկարները:



Վերջինս մինչ պաշտոնատար անձ դառնալը համացանցում լուսանկար հրապարակելուն բավական հումորով էր մոտեցել: Իսկ նշանակումից հետո, սովորության համաձայն, մարդիկ սկսել են փորփրել նոր պաշտոնյայի էջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->