>

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Ազգային ժողովում ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկմանը զուգահեռ

loading...



հենց այս պահին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը վերսկսելու նիստի օր նշանակելու համար։





Որոշում է կայացվել դիմումի քննության օր նշանակել հուլիսի 7-ը։


Նշենք, որ այդ հարցը ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում չի եղել և վերջին պահին է ավելացվել։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։



Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

Երկու կառույցների խորհրդատվական կարծիքն էլ արդեն ուղարկվել է։

Сообщение ՍԴ-ն հրատապ նիստ է հրավիրել. երբ է քննվելու Քոչարյանի գործը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin