>

Ես հաճախ եմ լսել պատմություններ այն մասին, որ շատ աղջիկներ են ընկճվել այն բանից հետո, երբ իմացել են, որ այն սեռի երեխան չեն ունենալու, ինչ  իրենք են ակնկալում: Ես այդպիսի  հիմարությամբ  չեմ տառապում, ինչը չեմ կարող ասել իմ սկեսրոջ մասին …

Տիկին Աննան միշտ իշխող կին է եղել, նրան դուր էր գալիս այն, ինչն ընթանում էր ըստ իր ծրագրի: Ամուսինն ու որդին, հարմարվել էին նրա այդպիսի պահվածքին, նրան բավականություն պատճառելու համար հաճախ էին իրականացնում ցանկացած քմահաճույք: Առաջին անգամ, երբ ամեն ինչ չգնաց սկեսրոջս սցենարի համաձայն, դա այն դեպքն էր, երբ նրա որդին՝ Արտակն, ինձ տարավ իրենց տուն և ներկայացրեց որպես իր հարսնացու: Ամուսնուս մայրը դեմ էր դրան, լուռ հետևում էր իրադարձությունների զարգացմանը …

Արդյունքում, սկեսուրս վերջիվերջո ընդունեց ինձ և մեր ամուսնությունը: Երկրորդ սլաքն, ավաղ, նույնպես ուղղված էր ինձ… Արտակն ու ես երեխա ունենալ պլանավորել էինք դեռ հարսանիքից առաջ, մեկ տարվա ապարդյուն փորձերից հետո մենք որոշեցինք դիմել  բժշկի:

Հնչեց «Առաջնային անպտղություն» եզրակացությունը, ինչպես որոտը պարզ երկնքում: Սա հարված էր բոլորիս համար, բայց բժիշկները մեզ վստահեցնում էին, որ կարող ենք բուժվել և երեխա ունենալ: 5 տարի մենք բուժվում էինք և փորձում երեխա ունենալ, ես լրիվ հուսահատվել էի, բայց ամուսինս միշտ կողքիս էր և ամբողջ ուժերով աջակցում էր ինձ: Ես գիտեի, որ արդեն մի քանի տարի է, ինչ սկեսուրս առաջարկում է  ինձնից  բաժանվել, բայց ամուսինս դա թաքցնում է, որպեսզի ես չվրդովվեմ:




Քոչարյանի զոհերը

Հրաշք տեղի ունեցավ, երբ մենք դրան չէինք էլ սպասում. ծովում հանգստանալուց հետո ես հանկարծ թուլություն զգացի:

— Կլիմայի փոփոխություն է… — հավաստիացրի ամուսնուս, — վաղը լավ կլինեմ:


Բայց, ի զարմանս ինձ, չլավացա, իսկ որոշ ժամանակ անց թեստը ցույց տվեց թույլ երկրորդ գիծ:





Ամուսինս երջանկությունից յոթերորդ երկնքում էր: Աշխատատեղից արձակուրդ վերցրի և երբեք չվերադարձա այնտեղ: Հղիությունս լավ էր ընթանում, չհաշված առավոտյան թեթև սրտխառնոցը, ես ինձ շատ լավ էի զգում: Հինգ  ամիսն աննկատ անցավ, և մեզ էր սպասում  երկրորդ  ուլտրաձայնային հետազոտությունը, որով մենք պիտի իմանայինք երեխայի սեռը: Մեզ համար, մեծ հաշվով, տարբերություն չկար, թե ով է ծնվելու՝ աղջիկ, թե տղա, միայն թե առողջ լիներ: Բայց տիկին Աննան հավաստիացնում էր, որ տղա պիտի լինի:

Բժիշկը երկար ժամանակ  որովայնիս վրա այս ու այն կողմ էր շարժում սենսորը և լուռ ինչ-որ բան արձանագրում: Ես և ամուսինս շունչներս պահած  սպասում էինք: Վերջապես նա հեռացրեց սենսորը և  ժպտալով ասաց.

— Շնորհավորում եմ, առողջ աղջիկ բալիկ եք ունենալու: Զարգացումը  ժամկետին համաձայն է, ոչ մի շեղում չկա:

Մենք ուրախ գնացինք սկեսուրիս մոտ՝ պատմելու այն մասին, որ իրենք թոռնուհի են ունենալու: Սկեսուրս սեղան էր բացել  և արդեն սպասում էր մեր ժամանմանը: Մենք նստեցինք սեղանի շուրջ:

-Դե՛, մի՛ ձգեք, — այրվող աչքերով ասաց սկեսուրս:

— Մենք  դուստր կունենանք, — հանդիսավոր հայտարարեց Արտակը:


Լռություն տիրեց: Ամուսնուս հայրը խեթ-խեթ նայեց կնոջը և հանգիստ պատասխանեց.

— Շնորհավորում եմ, ամենակարևորը` առողջ…

— Սա սխալմունք  է,- ընդհատեց սկեսուրս, — տղա պետք է լիներ: Ես այնքան էի սպասում թոռնիկիս:

— Դե՛, հետո տղա կլինի, — ժպտաց  ամուսինս՝  փորձելով մեղմել  իրավիճակը:

Սկեսուրս սեղմել էր շուրթերը և ինչ-որ բանի մասին էր մտածում, մի քանի րոպե լռությունից հետո նա խոսեց.

— Վերստուգե՛ք … Եթե աղջիկ կլինի, ընդհատե՛ք հղիությունը:



— Ի՞նչ եք ասում,-  շնչակտուր  ասացի ես …

— Մայրի՛կ,- Արտակը վեր թռավ տեղից, — մենք չենք պատրաստվում ընդհատել հղիությունը: Ժամկետն արդեն մեծ է, և ոչ մի բժիշկ դա չի անի:

-Եթե վճարեք, ամեն ինչ կանի, — հանգիստ ասաց Սկեսուրս:

-Գնա՛նք, — ասաց ամուսինս՝ ձեռքս քաշելով:

Մենք վեր կացանք սեղանից և գնացինք  դեպի մուտքը: Հայրը փորձեց կանգնեցնել Արտակին, բայց ամուսինս համառ էր:

-Ների՛ր, որդի՛ս, — հանգիստ ասաց հայրը:

-Ես չեմ ուզում տեսնել քեզ, — ասաց ամուսինս մորը, — գոնե մոտակա  ամիսներին:

Մենք հեռացանք: Մինչև հղիության ավարտը չէինք շփվում սկեսրոջս հետ: Ամուսնուսի հայրը նվերներով պարբերաբար էր գալիս  մեզ այցելության: Ամեն անգամ  ներողություն էր խնդրում ինձնից և իր որդուց այն բաների համար, ինչ ասել էր կինը:

Երբ ժամանակը եկավ, ես առողջ աղջիկ ունեցա: Մենք նրան անվանեցինք Նադյուշա, սկեսուրս թոռնուհու համար հոգի չէր տալիս: Երբ առաջին անգամ նա տեսավ մեր դստերը, նա արդեն 6 ամսական էր: Հույս ունեի, որ երբ տեսնի Նադյային, սկեսրոջս սիրտը կբաբախի, բայց երազներս չէին կարող իրականանալ: Նա կողքանց նայեց իր թոռնուհուն և դիմեց մեզ.

— Ե՞րբ եք  տղա ունենալու,-  Սկեսուրս տվեց այն հարցը, որը նրան այդքան երկար տանջել էր:

Մենք լռեցինք, իսկ սկեսրայրս ևս մեկ անգամ ներողություն խնդրեց՝ համարյա հրելով կնոջը մեր բնակարանից: Հետո հասկացա, որ կան մարդիկ, որոնց ոչինչ չի կարող փոխել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Սկեսուրս, իմանալով, որ ես աղջկա եմ սպասում, պահանջեց հղիության արհեստական ընդհատում անել появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->