>

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանն այսօր աշխատանքային նիստ է հրավիրել։

Օրակարգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը սկսելու օրը որոշելն է։




Քոչարյանի զոհերը

Մեր տեղեկություններով՝ գործի քննության օր է նշանակվել հուլիսի 7-ը։


ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ն իր սովորական աշխատանքային օրակարգով աշխատում է, մանրամասների համար նա առաջարկեց հարցում ուղարկել։





Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ նիստից տեղյակ չէ։ «Էլի են հարցրել, բայց որևէ տեղեկություն դեռ չունեմ»,-ասաց նա։

Ուշագրավ է, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական փոփոխության նախագիծը, որով ՍԴ մի շարք դատավորների լիազորություններ դադարեցվում են։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, երկրորդ ընթերցումը կլինի ժամեր անց։


Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և

Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝

Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ:



Այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան

հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը

որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները:

Այժմ միջազգային երկու կառույցներից պատասխանները ստացվել են և ՍԴ-ն պետք է վերսկսի վարույթի իրականացումը։

Сообщение Ուշագրավ. ՍԴ-ն Քոչարյանի գործով այսօր նիստ է հրավիրել. Ինչ է սպասվում появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->