Նոր կուսակցություն. Հմայակ Հովհաննիսյանը ընդունել է Կարեն Կարապետյանի առաջարկը և լծվել գործի. «Ժամանակ» — ingablog

«Ժամանակ» թերթը գրում է.



«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը արտերկրում է, սակայն խոստացել է երկու շաբաթ հետո վերադառնալ Հայաստան և ձեռնամուխ լինել նոր կուսակցության ստեղծման աշխատանքներին:


«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարապետյանը իր կողմից ստեղծվելիք կուսակցությանը անդամակցելու առաջարկ է արել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով ոչ միայն ընդունել է առաջարկը, այլև ակտիվորեն լծվել կուսակցության հնարավոր անդամների հավաքագրմանը:

Հմայակ Հովհաննիսյանը նախկինում անդամակցել է ՀՅԴ-ին և եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղարը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin