>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ
հՐԱՅՐ թՈՎՄԱՍՅԱՆԸ ՏԱԳՆԱՊԱԾ ՇՏԱՊՈՒՄ Է
Բա իհարկե պիտի շտապի՝ խոստացել է, չէ՞, որ ամբաստանյալ ռոբին ազատի, ի՞նչ ռիսկով չկատարի իր խոստումը:





Եվ այդ շտապելուց է, որ ՍԴ հերթական աշխատակարգային նիստում չնախատեսված հարցը արտահերթ մտցրեց և որոշեց գործի քննությունը կատարել հուլիսի 7-ին: Որ այդ նիստում նա քոչարյան ռոբիկին ազատելու որոշում կկայացնի, դա անկասկած է:





Եւ այդ որոշումը պիտի շտապի կայացնել մինչև իր ռադ լինելը սահմանադրական դատարանից: Իսկ ՍԴ որոշումը ուժի
մեջ է մտնում հրապարակման պահից և այն վիճարկել կարելի է միայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում:

Իսկ դա էլ, լավ գիտենք, որ տարիներ է տևելու: Ահա հրոյի աճպարարության տիպիկ օրինակ:
Աշխատակարգային այդ որոշումը հանրապետական հրոն շտապեց կայացնել այն պահին, երբ Ազգային ժողովում սկսվեց ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:


Այդ քննարկմանը, ինչպես միշտ, շատ զավեշտալի էր Աժ-ում «լուսավոր Հայաստան» խմբակցության պահվածքը. դրանք չմասնակցեցին նիստին, բայց շտապեցին ճեպազրույցների, որ «ապացուցեն», թե ԱԺ-ն պարտավոր է առաջին ընթերցումից հետո դիմի ՍԴ: Վայ, չունենամ ձեզ նման «խելոքներին», որոնք կարծում են, թե իր դեմ պատրաստվող նախագծին հայտնելու համար ՍԴ-ի կարծիքը պարտադիր է: Պատկերացնո՞ւմ եք, ՍԴ անդամներն ու իրենց տխրահռչակ նախագահ հրոն պիտի կարծիք հայտնեն իրեն պաշտոնից հեռացնելու հարցի վերաբերյալ:

«Լուսավորական» խավարամիտներ՝ ձեր անտանելի ղեկավարով հանդերձ, մեղք ու ողորմելի եք դուք:
Ինչ վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննարկմանը, դա ազգադավ հրոյի համար մեկից-մեկ պարզ է:

Այդ աճպարարը երկարաշունչ խոսքեր կասի ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից ստացված կարծիքների մասին, դրանք կվերաձևի իր ուզածով և հանցագործ քոչոյին ազատելու որոշում կկայացնի՝ «հիմնավորելով», որ այդ հոդվածը քոչարյանի կալանավորման համար հիմք չի ծառայում:



Ահա, սիրելի ժողովուրդ, այս մրցակցային փուլում ենք հայտնվել հիմա՝ մի կողմից «Իմքայլականները» օրինական ճանապարհով խաբեբա հրոյից ազատվելու նախագիծ են քննարկում, մյուս կողմից էլ կեղծիքներով ՍԴ նախագահ նշանակված հրոն է տագնապած շտապում, որ մինչև ԱԺ-ում քննարկվող նախագիծը օրենքի ուժ ստանա, ինքը հասցնի կատարել իր սև գործը:

Դե հիմա ձե՛զ տեսնեմ, Իմքայլականներ, այս անգամ էլ դանդաղեցիք ու ճիշտ պահը բաց թողեցիք, ձեզ ներում չի՛ լինելու: Հերիք է թույլ տաք, որ երկրի համար հրայր թովմասյան կոչվող կույր աղիքի հեռացման ժամկետը երկարացվի: Դուք ներկայացնում եք օրենսդիր բարձրագույն մարմին, և ձեր վճռական քայլերին է սպասում ձեզ ձայն տված, ձեզ ընտրած ժողովուրդը:

Ժողովուրդ ջան, այս անգամ ավելի համախմբվենք ու թույլ չտանք, որ սահմանադրական դատարան կոչվող այդ որջում ինչ-որ դրածոներ և ժողովրդից մերժվածներ հակաօրինական որոշում կայացնեն:
Ի դեպ, փաստեմ, որ Սահմանադրական փոփոխությունն ԱԺ-ում արդեն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Խնդրում եմ տարածել Հրայր Թովմասյանը տագնապած շտապում է. Ալիս Սողոմոնյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->