>

Փաստաբան Մոնիկա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քանի որ արդեն մեկնարկել է դատավոր Արսեն Նիկողոսյանի ՙհերոսացման՚ պրոցեսը, որոշեցի մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին: 64 տարեկան, նախկինում չդատապարտված ուորևէ կերպ չարատավորված, մի քանի անգամ սրտի վիրահատություն




Քոչարյանի զոհերը





տարած և շաքարային դիաբետով տառապող պաշտպանյալիս հանդեպ, ով մեղադրվում էր միջին ծանրության անզգույշ արարք կատարելու մեջ, Արսեն Նիկողոսյանը գրավի կիրառումը թույլատրելի Չճանաչեց:

Իսկ առաջին անգամ Արսեն Նիկողոսյանի մոտ մասնակցել եմ 2016 թ-ին Սասնա ծռերի գործով: Պաշտպանյալիս, ում դատարան էին բերել պատգարակով և տասնհինգ րոպեն մեկ դատական նիստը ընդմիջվում էր, որ ցավազրկող ներարկեին և ով դեռ երկար անկողնուն գամված էր մնալու,


Նիկողոսյան Արսենը որոշեց, որ պետք է քննիչի միջնորդությունը բավարարի ու կալանավորի, իսկ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքերից մեկն այն էր, որ ես կոնկրետ գրավի գումարի չափ չէի նշել /ինչը չէին արել նաև Քոչարյանի պաշտպանները/:



Իսկ ամիսներ անց նույն գործով, երբ Նիկողոսյանը որոշում էր պաշտպանյալիս կալանքի ժամկետի երկարացման հարցը, որպես գրավի գումարի չափ առաջարկեցի մեկ միլիոն ԱՄՆ դոլար, որը շատ բարկացրեց Արսեն Նիկողոսյանին: Վերջինս բանկից տեղեկանք պահանջեց, հարցրեց, թե ով է վճարելու այդ գումարը և իհարկե գրավի կիրառումը մերժեց:

Դե դա Սերժ Սարգսյանի ժամանակներն էին, և ինչպես բոլոր դատավորները, Նիկողոսյան Արսենն էլ գիտեր, թե ինչ է լինում անհնազանդ դատավորների հետ, երբ իշխանությունների համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում: Իսկ Սասնա ծռերի գործը հենց այդ գործերից էր: Ու հիմա, երբ կարդում եմ, թե ինչպես են /հատկապես փաստաբանները/ Նիկողոսյանի գովքն անում, թե ինչ ՙդուխով՚ ու արդարադատ դատավոր է Նիկողոսյանը՝ չգիտեմ ծիծաղեմ, թե տխրեմ:

Сообщение Քանի որ արդեն մեկնարկել է դատավոր Արսեն Նիկողոսյանի ՙհերոսացման՚ պրոցեսը, որոշեցի մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->