>

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուիքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Ծանր էր Հայկ Ստեփանյանին բռնության ենթարկելու գործով կասկածվող տղաներից մեկի մոր հետ խոսելը։ Արցունքների ու ապրումների մասին չասեմ, մանավանդ պարզվեց, որ տղաներից մեկը այսօր պետք է պսակադրվեր․․․





Այլևս չեմ ուզում կենտրոնանալ, թե որ կողմն ինչ է պատմում, որովհետև ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, որը չես կարող կասկածի տակ դնել, բայցև ապացուցել չես կարող։


Ու ես խնդրում, աղաչում եմ ոստիկանությանը, ապահովել օբյեկտիվ, անաչառ հետաքննություն։ Իմ վերաբերմունքը չի փոխվել բռնության նկատմամբ, այն անթույլատրելի է ու դատապարտելի։



Իսկ բոլոր տղաներին էլ ուզում եմ հորդորել՝ եթե կա, եղել է բռնություն, ապա հարցերը պետք է լուծել բացառապես օրենքի դաշտում ու վերջ տան «ինքնապատժող» քայլերին։

Մեկ փափագ ունեմ՝ ճշմարտության բացահայտումը, իսկ վիրավորում ստացած բոլոր տղաներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Сообщение Ծանր էր Հայկ Ստեփանյանին բռնության ենթարկելու գործով կասկածվող տղաներից մեկի մոր հետ խոսելը. Ստյոպա Սաֆարյանը մանրամասներ է հայտնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->