>

1in.am-ը գրում է՝

Հայաստանի պաշտպանության նախարարը «Եվրասիա դեյլի» ռուսալեզու կայքին տված հարցազրույցում արել է մի քանի հատկանշական հայտարարություն, որոնք իմաստային առումով գուցե հնչել են նախկին իշխանության տարիներին էլ, սակայն տոնայնության մասով դրանք անկասկած աննախադեպ կոշտ ու հստակ են միաժամանակ և վերաբերում են ռազմական հարվածի, այսպես ասած, մենաշնորհին:




Քոչարյանի զոհերը

Նախարար Տոնոյանը հայտարարել է, որ ադրբեջանական սադրանքի դեպքում Հայաստանն ամենևին զերծ չի մնա հակահարվածի գայթակղությունից, բայց արդեն անհամարժեք հակահարվածի, որն իր մասշտաբով գերազանցելու է ադրբեջանական գրոհը, և Հայաստանը Ադրբեջանի ձեռքին չի թողնելու հարվածի տեղ, ժամ, մասշտաբ որոշելու «մենաշնորհը»:





Ադրբեջանի ռազմատենչության կամ պատերազմի «մենաշնորհը» առանցքային գործոն է, թեև քիչ քննարկված: Կարծես թե բոլորը՝ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանը, Իրանը լռելյայն ընդունել էին այն, որ պատերազմի «մենաշնորհը» Ադրբեջանինն է, և մնում է ընդամենը թույլ չտալ, որ նա իրացնի այդ մենաշնորհը:

Հետաքրքիր է, սակայն, այս տարիների ընթացքում գրեթե չի խոսվել Ադրբեջանի ձեռքից այդ մենաշնորհը վերցնելու մասին, ինչը կլիներ, մեղմ ասած, շատ ավելի խոսուն և գործնական քայլ դեպի ռեգիոնալ խաղաղություն ու կայունություն, քան հակառակը՝ մի կողմից ճանաչել այդ մենաշնորհը թեկուզ լռելյայն, մյուս կողմից՝ փորձել համոզել Ադրբեջանին չգնալ ռազմական արկածախնդրության, դե իսկ Հայաստանի դեպքում էլ առավելագույնը ասել, որ արկածախնդրությունը կստանա ուժգին պատասխան հարված:


Այդ իմաստով, պաշտպանության նախարարի շոշափած խնդիրը հարցին, իրողություններին տալիս է ավելի լայն լուծում պարունակող մոտեցում՝ խաղաղությունը, թեկուզ հարաբերական, կայունությունը և անվտանգությունը պահանջում են վերջապես զրկել Ադրբեջանին մենաշնորհից, այն է՝ Հայաստանը պետք է ավելի ու ավելի հաճախ հայտարարի, որ գործնական որևէ սպառնալիք տեսնելու պարագայում իրեն վերապահում է ասիմետրիկ հարվածի իրավունք՝ չսպասելով, որ համանախագահները ուշքի բերեն Բաքվին և կանխեն արկածախնդրությունը:

Ադրբեջանին լռելյայն տրված պատերազմի մենաշնորհն ամենևին չէր նշանակում, որ հայկական կողմում էլ խաղաղության մենաշնորհն էր՝ դարձյալ միջազգայնորեն ճանաչված: Հայկական կողմին թողել էին, այսպես ասած, համբերելու կամ ըմբռնելու մենաշնորհը: Դա պետք է փոխվի, և պաշտպանության նախարարը ներկայացնում է այդ հայտը, ինչն անկասկած չի կարող լինել առանց ավելի բարձր մակարդակի քաղաքական որոշման: Վերջին հաշվով, Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի արցախյան խնդրի, անվտանգության, Ռուսաստանի դերի մասին հայտարարությունների օրգանական շարունակությունն է: Մեծ հաշվով, Դավիթ Տոնոյանն ասում է այն, ինչ պետք է ասի պաշտպանության նախարարը՝ պատերազմող երկրի պաշտպանության նախարարը:



Պաշտպանության նախարարի այդ հստակ դիրքորոշումն ու դիրքավորումն է, որ պետք է ուժեղացնի արտաքին քաղաքականություն մշակող վարչապետի և իրականացնող արտաքին գործերի նախարարի դիրքերը, փաստարկները, ամրացնի նրանց բանակցություններում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ունեցել է դրա կարիքը և տարիներ շարունակ: Բանակի ձայնն այդ քաղաքականության մեջ պետք է հնչի ավելի ու ավելի բարձր, որպեսզի ավելի ու ավելի ցածր հնչի Ադրբեջանի ռազմական դիվանագիտության ձայնը: Առերևույթ, ատամ ընդ ատաման սկզբունքը արմատական սկզբունք է, որը տանում է բախման: Սակայն իրական քաղաքականության ռեժիմում իրավիճակը վաղուց է անցել այն սահմանը, որից այն կողմ Ադրբեջանի հետ հնարավոր է խոսել այլ կերպ:

Հետևաբար խաղաղության թեկուզ հարաբերական իրավիճակը պաշտպանելու համար Երևանն այլևս ստիպված է Ադրբեջանի հետ խոսել իր լեզվով, այլ լեզու Բաքուն չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում: Երբ Երևանն էլ կխոսի այդ լեզվով, Բաքուն ստիպված կա՛մ կդադարի ձևացնել, թե չի հասկանում այլ դիվանագիտության լեզու, քան ռազմականն է, կա՛մ ստիպված կլինի պարզապես սովորել դիվանագիտության լեզուն և աստիճանաբար մոռանալ պատերազմի սպառնալիքների մասին:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->