Քոչարյանի հարցաքննության ձայնագրությունը — ingablog

1in.am-ը գրում է՝


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանը, ինչպես հայտարարվել է նախապես, հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության Մարտի 1-ի գործով, ինչի ծանուցագիրը նա արդեն ստացել է: Գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ հարցաքննության ձայնագրության հարցը տեխնիկական է և քննարկման փուլում է:

Եթե Քոչարյանի համար դա տեխնիկական է, ապա գործի հանրային-քաղաքական նշանակության համար հարցը միանգամայն քաղաքական է, քանի որ դրանից է զգալիորեն կախված լինելու նաև վստահությունը քննչական խմբի նկատմամբ ու ըստ այդմ՝ նաև ընդհանրապես Մարտի 1-ի անաչառ քննության քաղաքական կամքի:


Իրավիճակը Հայաստանում թերևս այնպիսին է, ու արդեն տարիներ շարունակ, որ հանրային գիտակցության, թե ենթագիտակցության մեջ Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունը «ապացուցված» է, և իրավական պատասխանատվությունից ցածր որևէ այլ բան հանրության մեջ կարող է առաջացնել դժգոհություն:

Հարցն այն չէ, որ դա պետք է դառնա Քոչարյանի հանդեպ դատավճռի հիմք ու կայացվի ազատազրկման որոշում: Մեղավոր է Քոչարյանը, ինչի համար է մեղավոր, ինչքան է մեղավոր՝ դա քննության պարզելիք հարցն է և դատարանի կայացնելիք վճռի հարցը:

Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի պատասխանատվության մասով կա հանրային գերիշխող ընկալում, ըստ այդմ՝ «մեկ սպասում»: Եվ եթե այդ «սպասումը» չարդարանա, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ հանրությունն ուղղակի չի հավատալու քննության անաչառությանը և սկսելու է կասկածել, որ եթե Քոչարյանին չեն ենթարկում կոնկրետ պատասխանատվության, ուրեմն չկա արդարություն, չկա անաչառ քննություն, և ամեն ինչ թատրոն է:

Եվ պետք չէ կասկածել նաև, որ կգտնվեն մի շարք շրջանակներ, որոնք կգեներացնեն այդ մտայնությունը, այդ տրամադրությունները՝ արդեն Նիկոլ Փաշինյանին հարվածելու համար: Դա իրողություն է, որը հաշվի առնելը թերևս անհրաժեշտ է:


Ըստ այդմ՝ Քոչարյանի հարցաքննության ձայնագրությունը իրականում ոչ թե տեխնիկական, այլ հասարակական-քաղաքական կարևորագույն հարց է, որը պետք է ապահովի քննության անաչառությունը, ըստ այդմ՝ եթե, դիցուք, պարզվի, որ Քոչարյանը չունի իրավական պատասխանատվության ենթարկվելու հիմք, հարցաքննության տեսագրությունը պետք է այդ հանգամանքը զերծ պահի տարաբնույթ մանիպուլյացիաներից և դրանց միջոցով նոր իշխանությանը հասցվող հարվածներից: Հակառակ դեպքում հարցաքննությունը կարող է վերածվել նոր իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի համար ծուղակի, երբ Մարտի 1-ի բացահայտման քաղաքական կամքն իրականում կարող է ավելի վնաս հասցնել Փաշինյանին, քան օգուտ:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.