>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաշինյանին երբեք չթերագնահատեք-2

-Արփինե Հովհաննիսյանը բերանբացորեն ֆեյսբուքում հրապարակում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի նախագծի

82-րդ կետը, բացահայտելով որ «կոնսոլիդացված» ընդդիմությունը ոչ օրինական խողովակներով ստացել է նախագիծն ու քաջատեղյակ է,




Քոչարյանի զոհերը

որ Վենետիկում իրենց դավաճանել են թե Քոչարյանի գործով, թե ՍԴ գործով…

-Ափալ թափալ, կրակի բերան տալով Վերաքննիչ դատարանի դատավոր, իր և Ռուբեն Մելիքյանի «ռեսուրս» Նիկողոսյանին, փոխում են Քոչարյանի խափանման միջոցը,


որպեսզի «առաջնորդը» մեկ քայլ կատարի դեպի ազատություն’ տանից կորդինացնելու պլանը…





-Սահմանադրական ճանապարհով իշխանության տապալման մասին դեմքին հնարավորինս խորիմաստ արտահայտություն հաղորդելով ակնարկում է Արթուր Վանեցյանը…

-Պլանը ենթադրում էր Փաշինյանի բացակայությամբ ՍԴ ափալ-թափալ նիստի հրավիրում Քոչարյանի հարցով,

որից հետո ՍԴ-ն փակում է մարտի 1-ի գործն ու Քոչարյանը հայտնվում է կատարյալ ազատության մեջ,

ու արդեն կոորդինացնում «քաղաքացիական ընդվզման ու պատերազմի» գործողությունները տրամադրված պարտիզանական ջոկատների օգնությամբ…

-Պլանի իրականացման ժամանակ Փաշինյանը պետք է գտնվեր Մոսկվայում…

-Փաշինյանը դիվանագիտորեն հրաժարվում է մեկնել Մոսկվա շքերթի, փողոցում դիմակ բաժանում, ինչը տարակուսանքի է մատնում ռեվանշիստներին…


-Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը Իմ քայլը ԱԺ-ում շրջանառության մեջ է դնում ՍԴ փաթեթը, ինչը անգամ զարմացնում է վենետիկցիներին…

-Երկու օր անց ՍԴ-ն նիստ է հրավիրում ու որոշում ընդունում Քոչարյանի գործով հուլիսի 7-ին նիստ հրավիրելու մասին…

-Նույն օրը ԱԺ երկու ընթերցմամբ սահմանադրական եղանսկով պաշտոնանկ է անում Հրայր Թովմասյանին ու ՍԴ 3 անդամի զրկում դատավորի կարգավիճակից,

ինչը լեգիտիմացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքով ու ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությամբ…

-Արփինե Հովհաննիսյանը և մյուսները ջղաձգվում են’ բացահայտ սրտնեղելով, թե ինչու Վենետիկն ու ՀՀ իշխանությունները դա չեն անում ավելի ուշ’ «անցումային ժամանակից» հետո, երբ ՍԴ-ն իր նիստն արած կլիներ…

-Հակահեղափոխությունը տապալվում է հենց առաջին գրոհի ժամանակ.



թիմը ջախջախված է /տես նախորդ օրերի գրառումը/, ԲՀԿ-ն նոկաուտի մեջ է, ՀՅԴ-ն անզոր, ԼՀԿ-ն երրորդ ճանապարհ է փնտրում,

Արթուր Վանեցյանը սահմանադրական կարգի վերականգնման շտապ կոմիտե է կազմում, խաղից դուրս հանված Միքայել Մինասյանը կենտրոնացած է Հայկական Ժամանակի վրա,

Ռոբերտ Քոչարյանը տանը ֆոտոսեսիա է անում’ գիտակցելով որ իր որևէ կտրուկ շարժում իրեն կվերադարձնի ոչ թե Իզմիրլյան հիվանդանոց, այլ բանտախուց…

Հիմա հասկացաք, թե Փաշինյանն ինչու Մոսկվա չգնաց…?

Բան էր պլանավորված ու պլանը հենց առաջին գրոհից առաջ տապալվեց…

Իսկ միգուցե Կրեմլում էլ ուզում էին, որ այս ամենը ձախողվի, այլապես Փաշինյանի գնալու պայմաններ կստեղծեին…

Սրա մասին իրենք’ 5-րդ շարասյունը թող մտածի…

Ով գիտի?

Մնում է փողոցը, կետային վնասները ու մահաբեր հարվածները իշխանության հենասյունը համարվող ու հանրային ազդեցություն ունեցող մարդկանց դեմ,

քաղաքացիական բախումները, բայց այդտեղ էլ ռիսկերը անչափ մեծ են…

Այդտեղ ժողովուրդն իրենցը չէ, ու ամեն հանցագործության փորձ իրենց դեմ է աշխատելու…

Сообщение Հակահեղափոխությունը տապալվում է հենց առաջին գրոհի ժամանակ. Թիմը ջախջախված է. Ստյոպա Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->