>

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով խմբի ղեկավարները ստորագրահավաք են կազմակերպել, կապված երկու կուսակցությունների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի հետ, որտեղ նրանք հորդորում են նախագահ Թրամփին այս տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկվել հայ-ամերիկյան երկխոսության ընդլայնման, Հայաստանի՝ միջազգային տնտեսական համակարգում ինտեգրացման խորացման եւ երկկողմ ատեւտրական եւ ներդրումային ոլորտներին առնչվող հարցեր։

«Մենք ներշնչված ենք այն բոլոր նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են ԱՄՆ քաջալերերով վարչակազմին ավելի ակտիվորեն ձեռնամուխ լինել ամրապնդելու մեր երկկողմ կապերը եւ ավելի շատ ուշադրություն հատկացնել փոխշահավետ տնտեսական հարաբերությունների աճին»,- ասել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի՝ ANCA-ի ղեկավար Արամ Համբարյանը։




Քոչարյանի զոհերը

Թրամփին հնարավոր ուղարկվելիք նամակում մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն նախագահ, մենք վճռականորեն հորդորում ենք Ձեզ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ 73-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ, երբ նա կայցելի ԱՄՆ, այս տարվա սեպտեմբերին։ Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի Հանրապետությունը էականորեն փոփոխություն է կատարել իր կառավարությունում, խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով։





Այդ շարժման շրջանակներում պարոն Փաշինյանը, ով նախկինում թերթի խմբագիր է եղել եւ քաղաքական բանտարկյալ, տասնյակ հազարավոր հայերի դուրս է բերել Երեւանի փողոցներ՝ ընդդեմ նախկին վարչապետ Սարգսյանի կառավարման։ Մինչ այս տարվա մայիս ամիսը, ինչ նա ընտրվել է վարչապետ, Փաշինյանը կազմակերպել է այդ շարժումը, որը հայտնի է «Թավշյա հեղափոխություն» անունով, որի արդյունքում պարոն Սարգսյանը հրաժարական է տվել։


Խաղաղ իշխանափոխությունը ակնհայտորեն ցույց է տալիս, հայ ժողովրդի կամքը եւ վճռականորեն մատնանշում է, որ Հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ ավելի արդար եւ ժողովրդավար պետություն։

Քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել կառավարության թափանցիկությունը, ժողովրդավարության ինստիտուտները եւ ընդլայնել քաղհասարակության հնարավորությունները, չափազանց կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները խորացնի իր կապերը ռեգիոնալ գործընկերների հետ պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Անկասկած Ձեր հանդիպումը Փաշինյանի հետ օտակար կլիներ այդ նպատակի իրականացման եւ երկու երկրների միջեւ երկխոսության ամրապնդման համար»։



Կոնգրեսականները նաեւ խնդրել են, որպեսզի տեղի ունենան բարձր մակարդակի բանակցություններ նախարարների կաբինետի քարտուղարների եւ հայաստանյան նրանց գործընկերների միջեւ, որոնք նոր ձեւավորված կառավարությունում վերջերս են նշանակում ստացել։ Նամակում խոսվում է նաեւ Հայաստանի՝ Արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման մասին՝ որպես Եվրասիայի ժողովրդավար ժողովուրդ։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->