>

Արմեն Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Եվ այսպես… հասարակությանն հուզող և անհանգստացնող հարցերը դիտարկում եմ ոչ միայն քաղաքական և իրավական, այլ նաև բարոյական տեսանկյունից…

Վերջին օրերին Սահմանադրության նկատմամբ շուրջ երեսուն տարի ուղղակի դիտավորությամբ տարրաբնույթ բռնարարքներ իրականացրած «հրեշտակները» կուրծք ծեծելով փորձում են Սահմանադրությունը փրկել ԺՈՂՈՎՐԴԻՑ…




Քոչարյանի զոհերը





Ժամանակին հայտնի դասականը հոխորտում էր՝ 7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի… Մինչդեռ մոլորության մեջ գտնվող սույն պարոնն ակնհայտորեն անցյալից դասեր չի քաղել ու կրկին ապավինել է աթիբեկյանական վիճակագրությանը ու չի տարբերում երկրում ստեղծված բոլորովին այլ իրականությունը:

Օբյեկտիվորեն հարց է առաջանում. 4,7 տոկոս ձայն հավաքած և խորհրդարան չանցած կուսակցությունն ընհանրապես իրավունք ունի ծպտուն հանելու, թե ոչ… Պատասխանը միանշանակ է՝ ունի, սակայն իր ստացած ձայներին համարժեք (ըստ նույն դասականի տրամաբանության) …

Ու հիմա՝ 70,43 տոկոսով խորհրդարան անցած քաղաքական ուժը պետք է «սարսափի» սահմանադրական ինչ֊որ փոփոխություններ անելու՞ց… էս լուրջ ե՞ք ասում… թե, էլի չեք հավակնում, բայց էլի ու կրկին, հավակնում եք ՀՀ Վարչապետի պաշտոնին… Դուք դասեր չեք քաղել ապրիլյան հեղափոխությունից և ժողովրդի հետ խոսում եք շանտաժի լեզվով…


թե մասսայական բռնաբարությունից չեք կարողանում հրաժարվել…
Հ.Գ. Այս երկրում ոչ միայն Սահմանադրությունը պետք է փոխել, այլ այն ամենը, ինչի մոտով դուք անցել կամ ձեռք եք տվել. այս երկիրն ու ժողովուրդն այնքան է բռնաբարվել ձեր հոռի կենցաղավարության պատճառով, որ մինչ օրս չի կարողանում վերականգնել իր բարոյական նկարագիրը։ Ու ձեզ թվում էր, թե սահմանադրական նորմերը շրջանցելով դուք բռնաբարում էիք ժողովրդի ընդամենը 7֊8 տոկոսին, մինչդեռ պարզվեց, որ թվերի տեղերն էիք խառնել…

Ու այդ տևական շփոթմունքի մեջ դեռ ուզում եք բոլոլա սարքել… չկասկածեք՝ այդ բոլոլան վաղ, թե ուշ լինելու է…

Իսկ առհասարակ Սահմանադրությունից, սահմանադրական մշակույթից ու արժեքներից, սահմանադրական կարգից պետք է խոսեն խիստ բարոյական հետագիծ ունեցող մարդիկ… իսկ ձեր նմանները՝ պետք է լռեն, որովհետև տարիներ շարունակ ցույց տալով Սահմանադրության տառն ու բառը, այլանդակ ձևով շրջանցել եք սահմանադրական նորմի բովանդակությունը… Այդ նույն Սահմանադրությունը չի պաշտպանել ոչ մի քաղաքացու իրավունք, այդ նույն Սահմանադրությունը «օգտագործելով» դուք դարձել եք «իրական սպառնալիք»…

Հ.Գ. Այդ նույն Սահմանադրությունն ակնհայտորեն խախտելով դուք ինձ ազատել եք դատախազի պաշտոնից… Շատ եք խոսում եվրոպաներից և եթե Վճռաբեկ դատարանը մոտ ժամանակներս չարձանագրի իմ իրավունքների խախտման փաստը՝ խոստանում եմ ձեր անունը որպես սահմանադրախախտի հասցնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան…
Ի գիտություն ոմանց…



ՀՀ Սահմանադրության 66 հոդվածի համաձայն՝

Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Էլ չշարունակեմ… այո’, պատգամավորը առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով… իսկ սահմանադրկան փոփոխությունները մեր երկրում ծայրահեղ անհրաժեշտություն են…

Դիտեք Նաև

 

Сообщение Արմեն Դանիելյանի ջախջախիչ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->