>

Օրերս փոխվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Նա գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս առիթով ուզում ենք հիշեցնել, թե ովքեր էին նրա կողքին եղել, երբ Ռ. Քոչարյանը կալանավորվեց: Այդ մարդկանցից մեկն էլ Նունե Եսայանն էր, ով միացել էր մշակույթի ավելի քան 60 գործիչների հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը





«Շատ հարգարժան մարդկանց հետ միասին միացել եմ այդ գաղափարին, որպեսզի փոխվի խափանման միջոցը մի մարդու, ով եղել է մեր երկրի երկրորդ նախագահը, ով ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը: Էս ո՞ւր ենք գնում, մարդասիրություն, աջակցություն, չկա՞, կորե՞լ ա էդ ամեն ինչը: Թող լինի դատ, թող լինեն ապացույցներ, և եթե կապացուցվի ինչ-որ բան, թող դատեն էդ մարդուն…: Ես միացել եմ իմ կոլեգային. Սյուզանը, Սիրոշոն, նրա ամուսինը` Լևոնը, ես պարտավոր եմ լինել նրանց կողքին»,- ասել է նա:


Ճշտող հարցին, թե չի՞ զղջում դրա համար, երգչուհին պատասխանել է. «Բնականաբար ոչ:



Ամեն քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, և ես կարող եմ լինել այն մարդու կողքին, ում կողքին համարում եմ, որ պետք է լինեմ…: Էս ինչ են անում: Անթույլատրելի է, չափն արդեն անցնում են: Էլ թույլ չենք տա»:

Сообщение «Նա ազգային հերոս է, ով ազատագրել է Արցախը. իմ որևէ արածի համար չեմ զղջում» Նունե Եսայան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->