>

Արթուր Հյարապոտյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Երբ ՄԻՇԿԱՆ (միշիկմինասյան) ասում էր, թե եկեք մոռանանք անցյալը, Սերժիկը մեջ ընկավ, որ «փրկի»` իյա իրո՞ք։




Քոչարյանի զոհերը

Ախր, անցյալում գիտե՞ք քանի ընկեր ունեմ, որ իրենց ընտանիքների հետ փախել են իր հայրենիքից, որ առյուծի, կամ միամիտ ավտովթարի զոհ չդառնան, ինչ է իրենց ազատ խոսքի ձեռքը կրակն էին ընկել։






Ու ես պետք է մոռանա՞մ։ Ինչո՞ւ հիշեցի, որովհետեւ պետք է անցյալին կպնեմ, որովհետեւ այն ինչ այսօր սուտի ընդդիմադիրներն են ասում, կոնկրետ իրենց անցյալի հետ ուղիղ կապ ունի` առերեսում..

Երբ Թովմասյան Հրայրը, Սահմանադրությունը խմբագրում էր, տեղ-տեղ համապատասխան շեֆի ասածով գրում, արձանագրենք, որ մտածում էր Սերժիկի բոյին բարա կարած-ձեւած սահմանադրությունը, հուր-հավիտյան մնալու է Սերժիկի հագին` թանգարանային նմուշ, ու ոչ ոք իրավունք չի ունենալու իր շեֆին ու իր աթոռին մոտենալ, հետն էլ չմոռանանք, որ իրենց համար` Սահմանադրությունը անքննելի է,
եւ այն միմիայն Սերժիկի իշխանությունը երկարացնելու համար էր օգտագործվելու։


Բայց արի ու տես, որ չէր հաշվարկել միամիտը, որ իր սրած բիզը, հենց իր եւ իր շեֆի համապատասխան տեղում ցից կանգնելու է։

Դե, երբ Սերժիկն ասում էր` խիՅար, աղն առնում վազում էին.. ինչ-որ է..

Պարզապես, երբ իրենց թույն սահմանադրագետ հռչակածները հոխորտում են, որ այն ինչ արվում է, համապատասխան բռնաբարություն է` արշինը էլի իր զորությունը չափում է։ Հետն էլ իրենց ճղում են, որ իշխանությունների քայլերը հակասահմանադրական է, ու այստեղ չես կարող լռել։



Ասեմ` ՀՀ արդեն երկու տասնամյակ, Սահմանադրությունը, ինչպես որ իրենց իշխող շեֆերն են ուզել` բռնաբարել են։

Այստեղ, երբ իրենց, համապատասխան թույն ընդդիմադիր հռչակածները որոշում են բողոքարկել, չգիտեմ ինչի դեմ, մեջբերեմ Թովմասյանի թեթեւ ձեռքով, 2015թ.-ի շինած սահմանադրությունից մի կետ, որտեղ իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։

Այն հարցով, որով երեկվանից հոգեխանգարվածները թմբկահարում են, թե սահմանադրությունը բռնաբարում են իշխանությունները։

Ո՛չ.. Սահմանադրությունը կրկնում եմ` ձեր ձեռքով է բռնաբարվել, պարզապես դեռ նորը չի գրվել, որ զերծ մնա` շառից-փորձանքից։

Сообщение Ո՛չ.. Սահմանադրությունը կրկնում եմ` ձեր ձեռքով է բռնաբարվել, պարզապես դեռ նորը չի գրվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->