>

Որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ:

Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝





անդրադառնալով նախօրիեն ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշման ընդունմանը:





Նա ընդգծեց, որ իրեն ուղղված հարցերը կարող են լինել իրավական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ,

իրավական հարցերին կարող է պատասխանել, որոնք սակայն չեն վերաբերի այդ նախագծին,


քանի որ այն կարող է լինել ՍԴ-ում քննարկվման առարկա.

«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով պետք է

ասեմ, որ որպես իրավաբան երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ»:



Հարցին, թե չի՞ պատրաստվում դատական կարգով բողոքարկել,

եթե հանկարծ այդ փոփոխությունների արդյունքում սրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, Հրայր Թովմասյանն ասաց.

«Նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք»:

Сообщение ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->