>

Վատ չեր լինի, որ ձեր հուշագրերը բացեիրք և վերհիշեիք, թե ինքներդ Սորոսի հիմնադրամից ինչքան «գրանտներ» եք ստացել…

Մինչև վերջ ցանկանում են վնաս տալ Սերժ Սարգսյանին




Քոչարյանի զոհերը

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի էջում գրել է. «Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը»:





«ՉԻ». Տիկինը վերջնականապես կապերից կտրվել է, սկսել է օգտագործել նույն բառապաշարը, ինչ միջին վիճակագրական հանրապետական ֆեյքը:


Մոռացել է, որ անցյալ տարի ցնծության մեջ էին. կարողացել էին երկար ջանքերից, խնդրանքներից ու աղերսներից հետո կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսիի հանդիպումը ամենայն հայոց մերժված Սերժ Սարգսյանի հետ: Եվ այդ, ըստ էության, ընդամենը արարողակարգային հանդիպումից սարքել էին դարի հանդիպում: Թե բա՝ տեսեք, Միացյալ նահանգները Սարգսյանին ընդունում է որպես գործոն: Հետո պարզվեց, որ դեսպանը այցելել է գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի կուսակցություններ:

Աբսուրդի մասով թերևս համաձայնենք: Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը և ներկայիս ևս մի քանի իրավաբանության ռահվիրաներ այնպես են խեղել սահմանադրությունը, որ այս աբսուրդից դուրս գալու միակ ճանապարհը իրենց հեղինակած սահմանադրությունը պատմության աղբարկղ նետելն է:



ԱՄՆ ճորտեր պիտակավորելուց առաջ տիկին Արփինեն չպետք է մոռանա, որ կուսակցական բոսսի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք էր ձեռք բերում այդ երկրում:

Մի փոքր զգույշ լինելը չի խանգարի, հնարավոր է՝ վանդալները ճորտերի անուն լսեն և առանձնապես խորամուխ չլինելով հարցի էության մեջ՝ հողին հավասարեցնեն Սարգսյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքը: Աժ փոխխոսնակի ու արդարադատության նախարարի պաշտոններում Հովհաննիսյանը որևէ օգուտ չտվեց Սարգսյանին, անպայման չէ հիմա էլ վնաս տա:

Եվ ամենակարևորը. կարելի է միայն պատկերացնել Ռուսաստանի դեսպանի դեմքը, երբ նա կարդա, որ Արփինե Հովհաննիսյանը ինչ-որ մեկին անվանում է ճորտ:

Сообщение Տիկինը վերջնականապես կապերից կտրվել է, սկսել է օգտագործել նույն բառապաշարը, ինչ միջին վիճակագրական հանրապետական ֆեյքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->