>

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Հերիք է, դիլետանտիզմ:

Ալավերդին 2 տարի ծայրից ծայր անանցանելի է, Երևանում տարին 4 անգամ նույն տեղը քերում են: Հերիք է, լրջացեք»:




Քոչարյանի զոհերը

Asekose.am-ը զրուցել է ռեժիսորի հետ՝ նրա մտահոգությունները և նման տեսանյութ հրապարակելու պատճառները պարզելու համար,


ինչպես նաև հետաքրքրվելու՝ արդյո՞ք այս քայլով ցույց է տալիս իր ընդդիմությունը ներկայիս կառավարությանը:





«Ես դեմ չեմ գնում կառավարությանը և հատկապես վարչապետին, ես նրա հետ եմ և ողջունում եմ նրա գործունեությունը.

սատարում եմ Նիկոլ Փաշինյանին և կարծում եմ, որ նա սրտացավ է պետությամբ նկատմամբ:

Ես պարզապես դեմ եմ դիլետանտիզմին, ոչ պրոֆեսիոնալներին, որոնք այսօր շատ են յուրաքանչյուր ոլորտում,


դրա դեմ է պետք պայքարել, պետք է բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալներ ներգրավել:

Լուրջ բաց և խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում»:

Անդրադառնալով իր ֆեյսբուքյան հրապարակմանը՝ Սուրեն Շահվերդյանն ասաց, որ բարձրացրած թեման իրեն մտահոգում է.

«Նյարդայնանում եմ, որ Երևանում արդեն մեկ տարի է, ինչ տեսնում եմ, որ նույն փողոցներում ասֆալտը քերում են և ասֆալտ են փռում՝ տարին մի քանի անգամ:



Եթե վերջերս եղել եք Ալավերդիում կամ Հայաստանի այլ քաղաքներում, տեսած կլինեք, որ շատ անմխիթար վիճակ է:

Կարծում եմ, որ այս ոլորտում պետք է փոփոխություններ մտցնել և ասֆալտապատումը մեկ անգամ իրականացնել, բայց պրոֆեսիոնալ:

Այս ամենն արդեն անթույլատրելի է և անընդունելի»:

Սուրեն Շահվերդյանը նաև ուրախությամբ հավելեց, որ ֆեյսբուքյան հրապարակումից հետո արձագանքել է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝

շնորհակալություն հայտնելով գրառման համար և ասել, որ այլևս որակին խստորեն հետևելու են:

Сообщение Սատարում եմ Նիկոլ Փաշինյանին, նա սրտացավ է պետության նկատմամբ. Սուրեն Շահվերդյանը՝ վարչապետի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->