>

«Հանրային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի համար գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր ներկայացնելու պահանջ սահմանող դրույթը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի մեկին եւ պարտավորություն սահմանում մինչեւ 2019 թվականի մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:








Քոչարյանի զոհերը


«Հաշվի առնելով, որ քանի դեռ օրենքի այս դրույթը ուժի մեջ չի մտել, չեմ կարող օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնել, միաժամանակ հավատարիմ մնալով հաշվետու եւ թափանցիկ կառավարման որդեգրված քաղաքականությանը, բացառելով հետագայում հնարավոր շահարկումները՝ ստորեւ ներկայացնում եմ պաշտոնը ստանձնելու պահին գույքիս եւ եկամուտներիս կազմը»,- նշել է նա:



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->