>

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ՝ այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

Այպիսով, Ազգային ժողովի նախագահի հրապարակման պահից Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, Սահմանադրական դատարանի 3 անդամները պաշտոնանկ կարվեն, իսկ Հրայր Թովմասյանը չի լինի դատարանի նախագահ:

loading...




Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը:





Նախագիծն ընդունվեց 89 կողմ ձայնով։ Արդեն հայտնել էինք, որ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցում նիստին։

Մինչ երկրորդ ընթերցմամբ քննարկումը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նախագիծը փոփոխությունների էր ենթարկվել։ «Առաջին ընթերցումից հետո լրամշակվել է նախագիծը:


Ըստ լրամշակման՝ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ նախագահը հրապարակում է այդ փոփոխությունները: Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, դա հանվում է»,- հանձնաժողովի նիստի ժամանակ ասել էր Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք՝ նախագծով սահմանվում է՝ ՍԴ դատավոր ընտրվում են 12 տարի ժամկետով և միայն մեկ անգամ: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։



Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի:

Այս օրինագծիч ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի:

ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։

Сообщение Վերջ. Արմեն Սարգսյանը ստորագրեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin