>

Հիշեցնենք, որ

.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները,

որով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ այսուհետ մյուս ընդունցած նախագծերը նա այլևս չի ստորագրելու․․․




Քոչարյանի զոհերը


Իսկ այդ փոփոխություններով դադարեցվելու են Սահմանադրական դատարանի երեք անդամների լիազորությունները․․․





ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը․․․



Նկատենք, որ շատերի մոտ այնպիսի ըմբռնում էր, թե նա ստորագրել է հենց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն դա այդպես չէ. խոսքն այս դեպքում այն նախագծի մասին է, որով չեղարկվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն․․․

Բացի այդ նա ստորագրել է նաև այն փաթեթը, որով այլևս իր ստորագրությունն անհրաժեշտ չէ նախագծերի ուժի մեջ մտնելու համար և այս դեպքում Ազգային ժողովի կողմից հրապարակվելուց հետո այն կմտնի ուժի մեջ․․․

Եվ այս պարագայում ՍԴ երեք անդամները կդադարեն պաշտոնավարել, իսկ Հրայր Թովմասյանն էլ կդառնա ՍԴ շարքային անդամ․․․

Լիաննա Մովսիսյան այս առիթով գրել է․ Պարոն Փաշինյան ջան, ինքս ողջոնում եմ Ձեր բարեփոխումները և հեղափոխության ողջ ընթացքում ու դրանից հետո մշտապես Ձեր աջակիցն եմ եղել, սակայն, ճշմարտությունից չենք կարող փախչել․․․

Այն, ինչ հիմա անում է Սերժի կողմից դրված Արմեն Սարգսյանը, բոլորովին հարիր չէ ՀՀ նախագահին։ Նա օր օրի կորցնում է իր հեղինակությունը, ինչը, ցավոք սրտի, ժամանակի ընթացքում անդրադառնալու է նաև Ձեր հեղինակության վրա․․․

Վարչապետ ջան, ուշքի բերեք այս խեղկատակին․ Նա ինչպես այսօր պարում է Ձեր նվագի տակ, վաղն էլ նույն կերպ Ձեր դեմ է անելու այն, ինչը որ կհրամայեն․․․

Сообщение Վարչապետ ջան, ուշքի բերեք այս խեղկատակին․ Այս քայլից հետո նա պետք է գնա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->