>

Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է։




Քոչարյանի զոհերը

Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։





Մոտ օրերս թիմը հստակ գործողությունների ծրագիր է քննարկելու․ պետք է որոշեն, թե ինչպես է մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։

Քոչարյանը նաեւ քաղաքական հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների հետ։


Մասնավորապես, կայացել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում։

Երկու նախկին նախագահների հարաբերությունները բավականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պետք է հարթեն իրենց հակասությունները եւ համատեղ գործողությունների ծրագիր մշակեն, նաեւ կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։



Միայն այդպես է հնարավոր կասեցնել մեկ անձի իշխանության հաստատման գործընթացը, որը կարող է կործանարար լինել մեր պետության համար։

Ռ․ Քոչարյանի գրասենյակից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Сообщение Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին. Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->