>

Ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանը իր էջում գրել է.

Ինձ կներեք միգուցե ոչ օբյեկտիվ գրառմանս համար, բայց կարդում ու չեմ հասկանում Էջմիածնի քաղաքապետ





տիկին Դիաննա Գասպարյանի սրտաճմլիկ և հուզիչ գրառման իմաստը՝ իր մորաքրոջ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վերաբերյալ։





Հաշվի առնելով, որ այսքան ժամանակ լռել եք ու թաքցրել, կարող էիք հիմա էլ լռել տիկին Գասպարյան։

Չեմ թաքցնում, որ ես ունեմ երկրի թալանին մասնակցած բարեկամ ու եթե նույնիսկ նա հայտնվի ճաղերի ետևում՝

ես կամաչեմ նրա մասին գրառում կատարել իր լավ և բարի կողմերը շեշտելով, չնայած որ բարեկամական սիրով շատ եմ սիրում։


Չնայած որ նա կրթված է և շատ խելացի և այդ խելացիությունն էլ իրեն օգնել է հասնել նրան ինչը որ ունի հիմա, բայց…..

Բայց մի գուցե այլոց երջանկության հաշվին!



Մորաքրոջ գովազդը այս պահին այդքան էլ ճիշտ չէր հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանն էլ եսիմ ում քեռին է,

իսկ Ռոբերտ Քոչարյանը եսիմ ում սկեսրայրը և բոլոր թվարկածներիս բարեկամները մի տեսակ շատ են սիրում և հիացած են իրենց խելացի քեռի, հոպար և սկեսրայրներով!

Եթե ժամանակին տիկին Գյուլումյանը պատվով գնար թոշակի, այդ ժամանակ

Ձեր գրառումը ինչ որ չափով հասկանալի կլիներ!!!

Сообщение Այսքան ժամանակ լռել եք ու թաքցրել, կարող էիք հիմա էլ լռել տիկին Գասպարյան. Ռեգինա Պրազյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->