>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌՊՊՀ տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և «Գորչակովի» հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։

-Պարոն Մարկեդոնով, մենք տեսանք, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Մոսկվայում ոչ միանշանակ արձագանք ստացավ։ Եթե Հայաստանի նոր իշխանությունները արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չեն նախատեսում, նմանատիպ արձագանքն ինչո՞վ է պայմանավորված։




Քոչարյանի զոհերը

-Երբ խոսում ենք Մոսկվայի մասին, եկեք միանգամից ճշգրտենք տերմինները, որպեսզի առարկայական երկխոսություն լինի, ոչ թե կույրի և խուլի խոսակցություն։ Երբ ասում ենք Մոսկվան՝ նկատի ունենք Կրե՞մլը, նախագահի ադմինիստրացիա՞ն, ՌԴ արտգործնախարարությո՞ւնը, թե՞ առանձին մարդկանց հրապարակումները։ Եթե մենք խոսում ենք Դուգինի կամ մեկ այլ անձի հրապարակումների մասին՝ դա Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը չէ։ Փորձագիտական կարծիքները շատ են, չգիտես ինչու՝ հետխորհրդային տարածքում կարծիք կա, որ Մոսկվայի բոլոր փորձագետները նույնն են։ Ո՛չ, մենք շատ տարբեր կարծիքներ ունենք, տարբեր դիսկուրսներ։ Ոմանց համար դա սարսափելի մարտահրավեր է, ոմանց համար էլ՝ նորմալ պրակտիկա։





Ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում՝ այնտեղ է գնացել Փաշինյանը, ի՞նչ է՝ Սարգսյանն այնտեղ չէ՞ր գնում, իհարկե գնում էր, Նալբանդյանն էլ էր գնում։ Արդյո՞ք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախորդ ղեկավարությունը չի ստորագրել, իհարկե իրենք են ստորագրել։ Ի՞նչ նոր բան կա, ի՞նչ է՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից և պատրաստվում է դառնալ ՆԱՏՕ-ի անդա՞մ, ո՛չ։ Սա նորմալ աշխատանքային պրակտիկա է, նոր ղեկավար կա, ծանոթանում է մի կողմից Ռուսաստանի էլիտայի՝ Պուտինի հետ, մյուս կողմից էլ՝ այլ երկրների ղեկավարների։ Ես և շատ այլ փորձագետներ այստեղ ոչ մի մարտահրավեր չենք տեսնում։ Իհարկե կա որոշակի խանդ, ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն է, որի հետ Ռուսաստանն ամենալավ հիշողությունները չունի։ ՆԱՏՕ-ն Սառը պատերազմից հետո ընդլայնվել է շատ ավելի, քան Սառը պատերազմի ընթացքում։ Ռուսաստանը հոռետեսորեն է մոտենում մի ռազմական կազմակերպությանը, որն ընդլայնվում է իր սահմաններին։ Այդ հոռետեսությունը ունի իր հիմքերը, այդ դաշինքն օգտագործում է մեր տարաձայնությունները հետխորհրդային երկրների հետ, որպեսզի այնտեղ ամրապնդի հակառուսական տրամադրությունները։ Իհարկե այդ կոնտեքստը որոշակի հետք է թողնում հայ-ռուսական հարաբերությունների վրա, դրանք վակուումում չեն զարգանում, իրենց վրա կողմնակի ազդեցություններ են կրում։ Բայց սա հիմք ընդունել ու ասել, որ հարաբերությունները ճգնաժամային են՝ սխալ է։ Նորից եմ կրկնում՝ սա սովորական աշխատանքային այց է, հռչակագիրը որ ընդունվել է նախկինում՝ հակամարտությունը կարգավորել միջազգային նորմերի ու տարածքային ամբողջականության հիմքերի վրա, ընդունվել է նաև այս անգամ։

-Հավանաբար ձեզ հայտնի է նաև Բրյուսելի օդանավակայանում վարչապետ Փաշինյանի հնչեցրած տեսակետները ՀՀ-ԵՄ համագործակցության մասին ։ Ի՞նչ եք կարծում՝ Եվրամիությունից դժգոհությունը էլ ավելի չի՞ մտերմացնում Հայաստանին Ռուսաստանի հետ։

Եվրամիությունը պրագմատիկ է գործում, եթե որևէ մեկը Հայաստանում ԵՄ-ն ընկալում է որպես անվտանգության խորհուրդ՝ դա այդպես չէ, չոր տնտեսական հետաքրքրություններ։ Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա մենք տեսել ենք Բրյուսելի ներկայացուցիչներին, որոնք գալիս են ձեր հարևան երկիր ու խոսում ժողովրդավարության առաջընթացի մասին։ Մտածել, որ եթե ԵՄ-ի հետ ավելի շատ համագործակցեք՝ ավելի ժողովրդավար կլիենք, անիմաստ է։ Օրինակ՝ ես չէի ասի, որ 2014 թվականից հետո Ուկրաինայում ժողովրդավարությունն աճել է, քաոսը մեծացել է, բայց ոչ հաստատ ժողովրդավարությունը։ Հայաստանի համար ԵՄ-ն կարևոր է որպես առևտրային գործընկեր, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ առևտուրը 50-50 է, մի քիչ ավելի, մի քիչ պակաս։ Արդիականացման իմաստով ևս կարևոր է, բայց ԵՄ-ն չի կարող անվտանգության մատակարար լինել։ Ես Փաշինյանի դժգոհությունը հասկանում եմ, բայց Եվրամիությանն էլ է պետք հասկանալ, իրենք ակտիվ ներդրումներ չեն անելու մի երկրում, որը չլուծված հակամարտություն ունի։ Պետք է հասկանալ, որ Հայաստանում ներքին քաղաքականությունն է բարդ իրավիճակում։ Հայաստանին սպասվում են երկու կարևոր ընտրություններ՝ արտահերթ խորհրդարանական և քաղաքապետի հրաժարականից հետո ավագանու ընտրություններ։ Դեռ ամբողջությամբ լուծված չէ կադրային քաղաքականությունը, մենք տեսնում ենք, որ կա կադրային սղություն։ Գումարած՝ ավելի է խստացել Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցությունների իմաստով։ Այնպես չէ, որ Ադրբեջանը իդեալական է, շատ ռազմական հայտարարություններ է անում Ղարաբաղի, Նախիջևանի վերաբերյալ, ասում ՝ 11 հազար հեկտար ենք վերադարձրել և այլն, բայց Հայաստանի դիրքորոշումն էլ է խստացել, և այս պայմաններում Եվրամիությունը ռիսկի չի դիմի։ Բայց հակամարության լուծման հետ կապված Ռուսաստանի հետ մտերմությանն այլընտրանք չկա։ Իսկ ի՞նչ է Ռուսաստանն ասում՝ մենք կօգնենք, բայց մենք Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն չենք գործելու, գտեք կոմպրոմիսային տարբերակ, և մենք կօգնենք այն իրագործել։ Իմ կարծիքով՝ Մոսկվային հետաքրքիր չէ արագացնել բանակցային գործընթացը։ Հայաստանում շատ են գրում, որ Մոսկվան ուզում է ճնշել Հայաստանին, որպեսզի շրջան հանձնի, բայց ինչո՞ւ, ի՞նչ կստանա Մոսկվան։ Բաքուն ամեն ինչ թողնելու է ու գա դառնա ԵԱՏՄ անդամ՝ ոչ։ Ի՞նչ է լինելու՝ դարի համաձայնագիրն է չեղարկելու, պայթեցնելու է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, ու գազը տեղափոխելու է Մոսկվա՝ ոչ։ Հայաստանի վրա ճնշում գործադրելով կկորցնենք այսօր Երևանը, իսկ վաղը Ադրբեջանը մերը չի դառնա։ Ես չեմ տեսնում որևէ օգուտ, որ Ռուսաստանը կարող է ստանալ Հայաստանին ճնշելով։ Ճնշել կարող են հեռու պետությունները, իսկ Ռուսաստանի համար դա մոտ հարևանություն է, մենք ռիսկի դիմել չենք կարող։


-Մոսկվայում մտահոգություններ կան Հայաստանի կադրային նշանակումների հետ կապված, հաճախ ենք հրապարակումներ տեսնում նրանց արևմտամետ գործունեության մասով. իսկապե՞ս այդ նշանակումները խնդրահարույց են Կրեմլի համար։

-Ես չէի ասի արևմտամետ, ի՞նչ ենք մենք հասկանում արևմտամետ ասելով։ Այդ մարդիկ ՆԱՏՕ-ի անդամակցության կողմնակից էին, գուցե նրանք բացասական վերաբերմունք ունեին ԵԱՏՄ-ի նկատմամբ, բայց հիշեցնեմ՝ Տիգրան Սարգսյան, հիշո՞ւմ եք նրան, ասում էր, որ Մաքսային միությունն անհնար է, որովհետև միասնական սահման չունենք, հիմա ո՞ւր է, պետք է բացատրել։ 94 թվականին Լուկաշենկոյին էին վատ ընդունում, ասում էին՝ մի կոռուպցիայի դեմ պայքարող կոլխոզնիկ է, իսկ հիմա մեր բարեկամ երկիրն է։ Երբ ընդդիմադիրը դառնում է իշխանություն, ամեն ինչ այլ ձև է ընթանում։



-Դուք նման տենդենց տեսնո՞ւմ եք։

Օրինակ՝ ես այսօր շփվեցի Արմեն Գրիգորյանի հետ, իր հետ նախկինում ծանոթ եմ եղել․ նա նախկինում ինձ հետ անգլերեն էր խոսում, հիմա՝ ռուսերեն, ահա ձեր հարցի պատասխանը։ Ես իրեն չեմ ստիպել, ես բավականին լավ հասկանում եմ անգլերեն։

Նա եկել է խոսել Պատրուշևի հետ, ասում էին՝ գեներալը նրա հետ ո՞նց կխոսի, բայց հանդիպեցին, պայմանավորվեցին համագործակցության շարունակության մասին։ Հասկանում եք՝ ընդդիմադիր լինելն ու իշխանություն դառնալը տարբեր բաներ են։ Վորոնինն ասում էր, որ Մոլդովան կմտնի Ռուսաստանի ու Բելառուսի համագործակցության մեջ, բայց մտե՞լ է, Յանուկովիչն ասում էր՝ Ուկրաինան կճանաչի Աբխազիան, մինչ այսօր ճանաչում է։ Իրավիճակը փոխվում է, ուստի պետք է էմոցիաները մի կողմ դնել։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->