>

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է այն հարցին, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանը զուգահեռ,




Քոչարյանի զոհերը

նույն ժամանակահատվածում ՍԴ-ն որոշում էր կայացրել ՀՀ երկրորդ նախագահի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին։





Մարուքյանը հայտնել է, որ կսպասեն նիստի ավարտին, այնուհետ ՍԴ-ին կներկայացնեն իրենց դիմումը:


Նա հայտնել է, որ որևէ ձևով ԼՀԿ-ն հնարավորություն չի տալու, որ «հակամարտ կողմերից որևէ մեկն ի շահ իրեն ծառայեցնի այդ գործընթացը»:

«Սահմանադրական դատարան ուղարկելու դիմումի աշխատանքները մենք արդեն սկսել ենք: Հենց ՍԴ-ում տեղի ունենա Քոչարյանի գործով նիստը, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը:



Այսինքն՝ օրերի խնդիր է»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս պահին չի միանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին:

Сообщение Մարուքյանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքի որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->