>

Հերթական առավոտյան Ազգային ժողովյան քննարկումների ժամանակ անսպասելիորեն իրեն վատ է զգացել Գայանե Աբրահամյանը: Իմքայլական պատգամավորին անմիջապես շրջապատեել են մյուս պատգամավորները, իսկ նախագահը հորդորել է անմիջապես դահլիճ հրավիրել բժիշկների:

Գ. Աբրահամյանն ավարտել է Կերպարվեստի տեսության ֆակուլտետը, սակայն աշխատել է որպես բարեգործական ասոցիացիայի ծրագրերի համակարգող: Նա նաև սովորել է Վաշինգթոնի լրագրողական միջազգային կենտրոնում:

loading...







Հիմնադրելով «Հոդված 3» ակումբը՝ Գ. Աբրահամյանը երիտասարդության շրջանում փորձել է զարգացնել լրագրողական հմտությունները՝ արժանանալով տարատեսակ տեղական և միջազգային մրցանակների:

Գ. Աբրահամյանն ամուսնացած է, նա երկու դուստրերի մայր է:


Այս պահին պատգամավորին բժշկական անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել ինքնազգացողության այդչափ անսպասելի վատացման պատճառը:



Հայտնի է, որ պատգամավորն իրեն վատ է զգացել Եղիշե Սողոմոնյանի ելույթի ժամանակ, ով խոսում էր ֆինանսական և բյուջետային հարցերի շուրջ:

Կից ներկայացնում ենք տվյալ պահին արված տեսանկարահանման նյութը:

Сообщение Հրատապ. «Բուժաշխատողին կանչե՛ք». ի՞նչ է կատարվում Ազգային ժողովում появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin