Խոսում է Երևանը այսօր որոշել է ձեր ուշադրությանը ներկայացնել աննկարագրելի համեղ ելակով տորթի պատրաստման բաղադրատոմս, որը մեզ է տվել Ջեմմա Նազարյանը:
Քոչարյանի զոհերը
Բաղադրիչներ՝
1 խմորի համար (անհրաժեշտ է՝ 2)
- 4 ձու, 200գ շաքարավազ
- 200գ ալյուր, 8գ վանիլին ⠀
Կրեմի համար՝
- 200գ կաթի սերուցք, 300գ պանրի կրեմ,
- 35գ շաքարի փոշի, 1կգ ելակ,
- 3 նարինջ, Կոկոսի յուղ
Պատրաստման ընթացքը
Հարել ձվերը շաքարով և վանիլինով այնքան ժամանակ, մինչև այն դառնա սպիտակ: Մաղեք ալյուրը և խառնեք այն:
Լցրեք զանգվածը 20 սմ տրամագծով ձուլվածքի մեջ: Թխել ջեռոցում 170° ջերմաստիճանի տակ՝ մոտ 30 րոպե:
Քամեք նարինջները, կտրատեք ելակը: Հարեք կաթի սերուցը և շաքարի փոշին:Հարեք պանրի կրեմը և միացրեք երկու զանգվածները: Ջեռոցից հանեք արդեն պատրաստված խմորները և թողեք դրանք, որպեսզի սառչեն:
Այնուհետև կիսեք դրանք երկու հավասար մասի, թրջեք նարնջի հյութով, ավելացրեք կրեմը, ապա ելակը, և զարդարեք այն ըստ ցանկության:
Առավել մանրամասն պատրաստման ընթացքին ծանոթացեք դիտելով տեսանյութը.
Նյութը հրապարակման պատրաստեց Խոսում է Երևանը
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն