>

lragir.am-ը գրում է՝

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի այսօրվա հայտարարությունն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում:




Քոչարյանի զոհերը

Պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին, նա ասել է. «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: Մարտական արվեստը պահանջում է, որ նման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցվեն։ Դա կվնասի տնտեսությանը ու կբացառի հակառակորդի ԶՈւ-ին համապատասխան պաշարների մատակարարման հնարավորությունը։ Այդ օբյեկտը մեր նախագծերում է»:





Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ասելու այլ բան չի գտել եւ սպառնացել է հարվածել ատոմակայանին: Նա ասել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել այնպիսի օբյեկտի, որից հետո Հայաստանում կյանքը երկար տարիներ կդադարի:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում ու աշխարհում ռազմական պատրաստությունն անցնում է նոր մակարդակ: Խրամատային պատերազմին փոխարինում են հեռահար զենքերը, դրոնները, հաքերները, տեխնոլոգիաները:


Ադրբեջանը գրեթե մեկ ամիս չի կարողանում լուծել էներգետիկ ճգնաժամը, չհասկանալով, թե ինչու է անջձատվում էլեկտրաէներգիան ողջ երկրում: Ադրբեջանի բլեքաութը համընկավ մասշտաբային զորավարժությանը, որը փաստացի խափանվեց ենթակառուցվածքների կաթվածահար լինելու պատճառով:

Այսօր The Wall Street Journal-ը հոդված է հրապարակել այն մասին, որ 2017-ին ռուս հաքերները հզոր արշավ են սկսել ԱՄՆ էներգետիկ ընկերությունների ցանցերի դեմ, ինչը կարող էր էլէկտրաէներգիայի մատակարարումների խափանման պատճառ դառնալ: ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության տվյալով, հարձակմանը մասնակցել են Energetic Bear խմբի ՌԴ-ում աշխատող հաքերները:



Այնպես որ, պատերազմի միջոցները փոխվել են: Եվ ամենեւին պարտադիր չէ Իսկանդերներն ուղղել Մինգեչաուրի ջրամբարի դեմ, Ադբեջանը կաթվածահար անելու համար:

Հատկանշական է, որ Ադրբեջանի հոսանքազրկումը համընկավ Գյանջայում ու Սումգայիթում հանրահավաքների հետ, որոնք համաշխարհային ԶԼՄ-ները համարել են տարօրինակ: Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ դա սեպարատիստների, կրոնական արմատականների ու «կենցաղային ընդդիմության» գաղափարական սադրանք էր պետականության հանդեպ: Ավելի վաղ մեղադրանքներ էին հնչել հայկական հատուկ ծառայությունների հասցեին:

Աղբյուր՝ lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->