>

Որոշ մարդիկ, հատկապես ամռանը, ըմպում են միմիայն սառը ջուր, չնայած շատերն այդպես են վարվում անգամ ձմռանը։ Այո, ամառվա շոգին սառը ջուր խմելն օգնում է փոքր-ինչ հովանալ, բայց գիտեի՞ք արդյոք, որ այն նաև վնասում է ձեզ։

Ահա 3 պատճառ, թե ինչու պետք է հրաժարվել սառը ջուր ըմպելուց։




Քոչարյանի զոհերը

Այն դանդաղեցնում է նյութափոխանակությունը





Մասնագետները պնդում են, որ սառը ջուր ըմպելուց հետո օրգանիզմը կենտրոնանում է մարմնի ջերմաստիճանը կարգավորելու վրա, ուստի երբեմն էլ միանգամից փորձում է ազատվել օրգանիզմում առկա սառը հեղուկներից։ Արդյունքում այն կարող է հանգեցնել ջրազրկման և միաժամանակ դանդաղեցնել նյութափոխանակության ցիկլը։

Նաև մարզիկներին խորհուրդ է տրվում մարզվելուց հետո միայն գոլ ջուր ըմպել։ Բանն այն է, որ մարզվելիս մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ուստի միանգամից սառը ջրի ընդունումը ոչ միանշանակ է ընդունվում օրգանիզմի կողմից։


Այն առաջացնում է կոկորդացավ, նշիկաբորբ



Այս մեկը շատ ավելի հայտնի պատճառ է․ երևի թե բոլորիս էլ մեծերը բազմիցս զգուշացրել են, որ սառը մթերք ուտելը կամ սառը հեղուկներ ըմպելը կարող է կոկորդում ցավ, նշիկաբորբ (անգինա) առաջացնել։ Մեծերն իսկապես չեն սխալվում, քանի որ նշիկաբորբի առաջացման պատճառներից են նաև գերսառեցումը, արտաքին միջավայրի ջերմաստիճանի կտրուկ տատանումները։

Այն դանդաղեցնում է սրտի աշխատանքը

Որոշ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ սառը հեղուկների օգտագործումը դանդաղեցնում է սրտի աշխատանքը։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->