Մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է. Ավինյանը՝ իր խորհրդականի մասին — ingablog

Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Գեորգի Մուրադյանի անվան շուրջ խոսակցություններին:


«Անկեղծ ասած՝ այդ բոլոր թեմաներից ես տեղյակ եմ եղել, ասվել է, հավելյալ ասելիք ես ինքս չունեմ: Եթե մարդը դատապարտված չի եղել, մարդու անցյալն այս աստիճան շահարկելը նույնպես սխալ է»,- ասաց նա:



Հարցին, թե ինքն անձամբ միջամտե՞լ է sut.am կայքում հրապարակված նյութում փոփոխություններին, Ավինյանն ասաց, որ Դանիել Իոաննիսյանը բացատրություններ տվել է, եւ այլ մեկնաբանությունների կարիք չկա:

«Տիրայր Մուրադյանի հետ շատ նորմալ բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել, եւ ես չեմ կարծում, որ որեւէ բան կփոխվի այս միջադեպից հետո»,- հավելեց նա:

Նշենք, որ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի անունը մամուլում կապվում էր թմրանյութերի մաքսանենգության հետ:


Նա պարզաբանում էր տարածել, թե Գեորգի Մուրադյանը թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով ներգրավված է եղել որպես մեղադրյալ, ինչը չի ապացուցվել, փոխարենը մեղադրվել է ապօրինի ռազմամթերք պահելու համար: Վճռի բողոքարկումից հետո նա արդարացվել է:


Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin