>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ Փեսայի ՊՈԱԿԻ նվիրված գրառման մեջ նրա աշխատակցուհուն ակնարկել էի, որ գեր է, համաշխարհային ողբ բարձրացավ՝ ՄԻՊ-ով, դեպի Իտալիա մանկավաճառության տասնամյա բիզնեսը «տեսած» ու երեխա կորցրած մայրերի, կանանց ողբերգությունը,




Քոչարյանի զոհերը

ապրումներն անտեսած, դրա վրա թքած ունեցած նախկին իշխանությունների տարբեր տրամաչափի գործիչներով ու գործիքներով՝ թե բա Սաֆարյանը կնոջ է թիրախավորել․․ Կրկնում եմ՝ ընդամենն ակնարկել էի, որ տիկինը թմբլիկ է։





Դատապարտողներից մեկն էլ իմ վաղեմի ընկեր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էր, ում «դատապարտիչ» ստատուսը նույն երեկոյան կարդացին բոլոր «ընդդիմադիր TV»-ներով՝ Կենտրոն, Արմնյուզ, TV 5։

Նաիրա Զոհրաբյանի այդ նույն ստատուսի տակ շատ սիրալիր, որպես ընկեր գրեցի, որ «իմ լավ ընկեր, իմ գրառումները քո գրառումների համեմատությամբ մանկան անմեղ թոթովանք են, ուրիշի աչքի ծեղը տեսնելուց առաջ պետք է տեսնել սեփական աչքի գերանը»։


Հանուն արդարության, Նաիրան չհերքեց, որ ժամանակ առ ժամանակ եթե ինքն էլ սահմաններ անցնում է ու ներողություն է խնդրում։

Հիմա, ես տիկնոջը թմբլո էի ասել ու ներողություն հայցեցի դրա համար, տեսնես՝ Նաիրա Զոհրաբյանը ներողություն կասի՞ ՀՀ նախագահին «մահացնելու» համար․․․

Եթե այսօրվա Նաիրա Զոհրաբյանն իմ ճանաչած Նաիրա Զոհրաբյանն է, կարծում եմ՝ անպայման ներողություն կասի․․․



Եթե չասի՝ կտխրեմ, որ կորցրել եմ իմ ճանաչած Նաիրա Զոհրաբյանին։

Խնդրում եմ՝ Նաիրայի հասցեին ոչ մի անձնական վիրավորանք չգրել։

Մյուսների խայտառակ գրառման մասին չեմ գրի, որովհետև նրանց սայթաքումը վաղուց ինձ չի հետաքրքրում։ Իսկ Նաիրա Զոհրաբյանի սայթաքումը մտահոգում է։

Сообщение Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->