>

Ով ինչից խոսի ,ՀՀԿ-ն փողից ու ուտելուց…

/ ”Ժողովուրդ ջան, որ սառնարանը բացում եք՝ լի՞քն է, աշխատավարձերը բարձրացե՞լ են, աշխատատեղեր ավելացե՞լ են”/

Լավ,էս մարդկանց ո՞նց բացատրենք որ մենք ուտելու համար չէինք կռիվ տալիս ,լավից վատից բոլորս էլ աշխատում ապրում էինք։




Մեր բողոքը շատ ու քիչ ուտելը չէր ։


Վերջապես հասկացեք որ մենք ձեզնից էինք զզվել ,հոգնել էինք ձեզ կերակրելուց։





Ժողովուրդը ձեզ մերժեց որովհետև ուզում էր իր վճարած հարկերը բյուջե գնան ,ոչ թե ձեր գրպանները …ուզում էինք զինվորը լավ սնվի ,տնտեսությունը զարգանա ,դպրոցները վերանորոգվեն ,առողջապահական համակարգը հզորանա…

Ուզում էինք,որ հարկայինի տեսուչը չգա ասի ”վրես թիվա դրած, մաքուր ես մաքուր չես պտի մուծվես”:

Մենք ուզում էինք որ կառավարությունը, վարչապետն ու նախարարը մեզ մարդ համարեն,ոչ թե կթու կով ։

Ուզում էինք բարեկարգ բակեր ու փողոցներ ունենալ ,ուզում էինք միջպետական ճանապարհներ ունենալ…


Ուզում էինք արդար դատական համակարգ ունենալ ,որը ժողովրդի շահերը կպաշտպանի, ոչ թե մaդաuպaնների …

Մենք ուտելու կռիվ չենք արել …թող սառնարանս դատարկ ու կիսադատարկ լինի ,բայց խիղճս հանգիստ, որ պետությունը ինձ չի խաբում,չի սպառնում ,չի գցում …

Մենք հեղափոխություն արեցինք որ մարտի մեկի դահիճները պատժվեն …որ ձեր կեղտոտ թաթիկները վերջապես դուրս գան մեր գրպաններից …

Երևի՞ ձեր սառնարանները առաջվա պես լիքը չեն ,դրա համար ե՞ք ձեզ պատեպատ տալիս ։



Չէ, Շարմազանով ,դու դժվար էլ հասկանաս որ մարդը ուտելու համար չի ապրում …որ արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը լիքը սառնարանից չի սկսվում ։

Երկու տարում մեր երկրում էնքան դրական փոփոխություն եղավ, որ դուք քսան տարում չէիք արել ։

Մենք ուղղակի ձեր երեսը չենք ուզում տեսնել ։Մի’ խանգարեք ,ուղղակի ոտի տակ մի ընկեք ու ամեն ինչ լավ կլինի …աշխատատեղ էլ կբացվի,երկիրն էլ կծաղկի ։

Դրա պատճառը շատ պարզ է ,երկրի բյուջեն հիմա ի շահ ժողովրդի է ծախսվում …

Դժվար հասկանաս ,որտեղի՞ց հասկանաս, երբ դու և քո գողապետական թայֆեն ցնծում է որ քովիդի պատճառով երկրը հետընթաց ապրեց ։

Սրտանց եմ մաղթում, թող ձեր սառնարանները լիքը լինեն ,զբաղվեք ուտելով, որ մեզ խանգարելու ժամանակ չունենաք ։

Նարին Փայլակյան

Сообщение Վերջապես հասկացեք որ մենք ձեզնից էինք զզվել ,հոգնել էինք ձեզ կերակրելուց. Նարին Փայլակյանը՝ Է. Շարմազանովին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->