>

Ատամների սպիտակեցումը  բավականին դժվար խնդիր է։ Ատամի էմալը անբավարար խնամքի, որոշակի խմիչքների օգտագործումից կամ ծխելու պատճառով կարող է դեղին գույն ստանալ։ Ժպիտն այլևս այնքան էլ գեղեցիկ և սպիտակ տեսք չունի, որքան Դուք կցանկանայինք։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչպես կարելի է սպիտակեցնել ատամները և թե ինչպես վերադարձնել նրանց սպիտակությունը։

Կարող եք օգտվել ատամնաբուժարանների ծառայություններից և ատամնաբույժի օգնությամբ ատամները սպիտակեցնել Սա հավանաբար լավագույն տարբերակներից մեկն է, բայց այն բավականին թանկ արժե, և միշտ չէ, որ հարմար է լինում այցելել ատամնաբույժի մոտ:




Քոչարյանի զոհերը

Հետևաբար, Դուք կարող եք սպիտակեցնել Ձեր ատամները տնային պայմաններում։ Սովորաբար հարց է ծագում, թե ինչպես կարելի է իսկապես դա անել, առանց ատամների էմալը վնասելու։ Անհրաժեշտ է ընտրել ապացուցված և արդյունավետ ապրանքներ:





Առաջարկում ենք միջոց, որը պարունակում է ընդամենը 4 բաղադրիչ։Դուք պետք է դա օգտագործեք օրական երկու անգամ` առավոտյան և երեկոյան, չնայած գործընթացն առաջին հայացքից թվում  երկար և բարդ, բայց հավատացեք, որ արժե ժամանակ հատկացնել դրան, քանի որ արդյունքը կգոհացնի Ձեզ։


Անհրաժեշտ է.

  • 1/4 թ.գ. կոկոսի յուղ,
  • 1/4 թ.գ. քրքումի փոշի,
  • 1/4 թ.գ. ծովի աղ,
  • 2֊3 կաթիլ մեխակի եթերայուղ։

Պատրաստումը.



  1. Ծովի աղը սրճաղացով մանրացրեք և դարձրեք փոշի։
  2. Ապա խառնեք բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
  3. Ստացված խառնուրդը քսեք ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները, բայց չպետք է ատամներն անմիջապես լվանաք, այլ պետք է մածուկը պահեք ատամների վրա ևս 2-3 րոպե։
  4. Որից հետո կարող եք ատամները լվանալ սովորական ատամի մածուկով։

Օգտագործման տևողությունը կախված է նրանից, թե Դուք որքան գոհ կլինեք արդյունքից։ Այս մեթոդը անվնաս է, և դրա օգտագործման տևողությունը որոշվում է ատամների գույնի աստիճանից և դրանց բնական երանգով, ինչը բոլոր մարդկանց մոտ, ընդհանուր առմամբ, տարբեր է լինում։ Ամեն դեպքում, ատամների սպիտակեցման գործընթացը այս եղանակով լիովին վերահսկվում է, և Դուք ինքներդ եք որոշում, թե որքան  ժամանակ պետք է այն օգտագործեք։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Սպիտակեցնող ատամի մածուկ, որը կկարողանաք պատրաստել տնային պայմաններում появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->