>

ԱԺ-ում կայացած եզրափակիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող  քրեական գործերին եւ այն քննադատություններին, թե եթե խուզարկությունը եղել է փետրվար ամսին, ինչո՞ւ մինչեւ հիմա չի արվել պատշաճ քննություն:


Ի պատասխան Փաշինյանը նշել է.








«Բա ես էլ եմ էդ ասում: Ո՞վ է ասում, որ էդ հարցը դուք եք տալիս: Էդ հարցը ես եմ տալիս առաջին հերթին, եւ այդ հարցը պետք է պարզաբանվի: Եւ այդ հարցը պարզաբանվել է, եւ այդ հարցի պարզաբանման արդյունքում է, որ կայացվել են կոնկրետ որոշումներ:


Բայց ես տարի ու կես է ասում եմ, որ իրավապահ համակարգը պատշաճ ձեւով չի քննում կոռուպցիոն եւ հարակից գործերը:

Խի, չհասկացա՞, կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն, մի հոգի էլ կա՝ մեկի ընտանիքից, ասում է՝ ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս, մի հատ էլ ուրիշներին է խորհուրդ տալիս, ասում է՝ դուրս եկեք, ֆեյսբուքից եւ հաղորդակցվեք իրականության հետ:  



Արա՛, դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->