>

ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս խորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին, որն ուժի մեջ է մտնում հունիսի 26-ից:




Քոչարյանի զոհերը

«Ֆրակցիաներից մեկը պառլամենտի իրավունքները պաշտպանելու, պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը:





Պարոն Քոչարյանի հետ այսօր վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից:


Հիմա Ա․ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համաձայն որի՝ խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրնեքի համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացված երկու դիմումները:



Այսինքն՝ այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1, հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին:

Ռ․ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումնրը»,- հայտնեց Օրբելյանը:

Сообщение Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց. Ամեն ինչ գլխիվայր շրջվում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->