>

Երգչուհիներ Նարե Գևորգյանը Լենա Ղազարյանը և դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ընկերներ են 2016 թվականից: Ասում են` միմյանց մեջ գնահատում են անկեղծությունը: «Աստղային ընկերություն» շարքում Tert.am Life–ն այս անգամ ներկայացնում է նրանց ընկերության պատմությունը:

Ծանոթությունը




Քոչարյանի զոհերը

Մարինկա. Նարեի հետ ծանոթացել եմ մոտ հինգ տարի առաջ: Նարեն երգում էր «Իմ փոխարեն» երգը, որն ինձ շատ էր հուզել: Նարեին հաղորդագրություն ուղարկեցի ու կիսվեցի էմոցիաներովս: Նա ընդամենը գրել էր, որ շնորհակալ է:


Նարե. Իրականում ես չգիտեի, որ դա Մարինկայի պաշտոնական էջն է: Կարծեցի, թե կեղծ էջ է ու սառը պատասխանեցի: Հետո, երբ Մարինկայի հետ ծանոթացա, հասկացա, որ նա էր ինձ գրել: Մինչև հիմա Մարինկան ինձ «երեսով է տալիս» այդ դեպքը, ես էլ չեմ զլանում ու բացատրում եմ` ինչու եմ այդպես վարվել:





Լենա. Նարեին ճանաչում եմ մոտ 8 տարի: Ծանոթացել ենք «Շանթ» հեռուստաընկերությունում: Մարինկայի հետ ծանոթացել եմ Նարեի միջոցով 2016 թվականին: Մեր երեքի ընկերությունը սկսվեց հենց 2016-ից: Երեքս էլ դրական մարդ ենք, սիրում ենք լավ ժամանակ անցկացնել, նման ենք իրար բնավորությամբ:

Ընկերությունը սկսվում է…

Մարինկա. ընկերությունն ինձ համար սկսվում է անկեղծությունից, նվիրվածությունից: Ինքս այդպիսին եմ ու ընտրում եմ այդպիսի ընկերների: Կարևորում եմ, որ ընկերներս հոգատար են: Գնահատում եմ, որ նրանք շատ մաքուր սիրտ ունեն: Մենք միմյանցից չենք նեղանում, առավելագույնը` մեկ րոպեով: Միմյանց արագ ենք ընկալում ու հասկանում: Լենան շատ անկեղծ, զգացմունքային, մի փոքր նեղացկոտ մարդ է, բայց հեշտ է մոռանում, թե ինչու էր նեղացել, իսկական խենթուկ է: Նրա հետ շփվելը հեշտ է, բայց պետք է զգույշ լինես, որ չնեղացնես, քանի որ շատ նուրբ սիրտ ունի: Ես շատ եմ սիրում երկուսին էլ ու մաղթում եմ, որ բոլորը մեզ նման ընկերություն ունենան:


Նարե. Ինձ համար ընկերությունը սկսվում է այն պահից, երբ մարդիկ սկսում են իրար մեկ հայացքից հասկանալ, դժվար պահերին ճիշտ խորհուրդներ տալ, աջակցել: 21-րդ դարում բարդ է գտնել ընկերուհիներ, ովքեր ազնիվ են միմյանց հանդեպ: Մարինկան շատ ուժեղ մարդ է, ինչը նրա տարիքին մի քիչ անհամապատասխան է: Մենք այն եզակի ընկերուհիներից ենք, ովքեր իրար չեն գովաբանում, միշտ խնդրում ենք իրար ասել մեր բացասական կողմերի մասին, որպեսզի ուղղենք դրանք: Շատ դեպքեր են եղել, երբ մեր սխալը չենք զգացել, բայց երեքեցիս մեկն ասել է այդ մասին: Վերջերս այլ պատճառով նեղսրտել էի ու սկսեցի Մարինկայի վրա գոռալ: Նա վատ չընկալեց դա, հակառակը՝ ասաց, որ այլևս ոչինչ ինձ չի ասի: Հետո ես սկսեցի լացել, քանի որ զգացի՝ սխալ էի:

Լենա. Ինձ համար ընկերությունը սկսվում է իրար հասկանալուց: Ես պատասխանատում եմ ընկերներիս ուրախության, լավ օրվա համար: Ընկերություն եմ անում այնպիսի մարդանց հետ, ովքեր ինձ նման են: Հիմնականում զուսպ մարդ եմ, բայց մտերիմ ընկերներիս հետ սիրում եմ կատակել: Գրեթե ամեն օր տեսազանգով քննարկում ենք օրը: Թե՛ Նարեն, թե՛ Մարինկան արդար, ազնիվ մարդիկ են: Ինձ հետ ցավում են, ինձ հետ ուրախանում: Իմ կյանքում եղել է դժվարին իրավիճակ, որի ժամանակ երկուսն էլ կողքիս են եղել: Չենք վիճում, եղել է դեպք, երբ թեթև նեղսրտել ենք, բայց դա շատ արագ է անցել: Ուզում եմ ասել, որ թե՛ Մարինկային, թե՛ Նարեին շատ եմ սիրում, առանց իրենց չեմ պատկերացնում իմ կյանքը:

Զվարճալի դեպքերը շատ են



Մարինկա. Մեր ընկերության մեջ զվարճալի դեպքերն այնքան շատ են: Մի անգամ ես, Նարեն և մեր ընկերուհիներից մեկը Ծաղկաձոր էինք գնացել, Լենան մեզ հետ չէր: Նարեն ճանապարհին ինձ «բարկացրեց», ասացի, որ մեքենայից իջնի: Նա իջավ մեքենայից, ես էլ սկսեցի վարել ճանապարհին հակառակ ուղղությամբ ու բղավում էի, որ մեքենան նստի: Այլ մեքենաների վարորդները ինձ ազդանշան էին տալիս, քանի որ վտանգավոր էր այդպես վարելը:

Նարե. Այդ օրը ես համերգի էի ու այնպես ստացվեց, որ Մարինկան մոտ չորս ժամ մեքենայի մեջ ինձ սպասեց: Երբ ելույթս վերջացրեցի, ուզում էի զգեստափոխվել ու նոր գնալ, Մարինկան ասաց`կարիք չկա: Ես էլ այդպես` երկար, փայլուն զգեստով, դիմահարդարմամբ գնացի Ծաղկաձոր: Շատ ծիծաղելի էր, երբ այդպես մտա հյուրանոց: Մի խոսքով` այդ օրը ծիծաղաշարժ դեպքերով լի էր:

Լենա. Մի անգամ փորձում էի մեքենան կայանել, Մարինկան էլ օգնում էր ինձ: Արդյունքում մեքենաս մի փոքր վնասեցի: Մի անգամ էլ Նարեն մեր տանն էր մոռացել իր հեռախոսները: Զանգեց, ասաց, որ հետ է գալիս, հեռախոսները իջեցնեմ: Քանի որ մեր շենքում վերելակ չկա, մեր տունն էլ 5-րդ հարկում է, վերևից տոպրակով իջեցրի հեռախոսները, շատ ծիծաղելի էր:

Մարինկա. Վերջերս մեր երեքի ընկերուհիներից մեկի ծննդյան օրն էր: Որոշեցինք պար բեմադրել, հինգ րոպեում կազմակերպեցինք այդ ամենը: Որոշեցինք այդ հոլովակը տեղադրել մեր էջերում: Հիմա այն դիտելիս դրական լիցքեր ենք ստանում ոչ միայն մենք, այլև մեր հետևորդները:

Նարե. Մարինկան էր մեր պարուսույցը ու լուրջ էր վերաբերվում իր գործին: Կարևորը` վերջում լավ ստացվեց:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->