>

Երեկ՝ հուլիսի 24-ին Արարատի մարզի քաղաքներից մեկի բնակիչ 51-ամյա Մ․Վ․-ն իր բնակության վայրի Ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա ապրիլին տանը, ննջասենյակում իր որդին՝ 33-ամյա Ա․ Խ․-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնի կերպով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։


SAMSHYAN.com-ի փոխանցմամբ, Մ․ Վ․-ն իրավապահներին հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում Ոստիկանություն չի դիմել, քանի որ ամաչել է որդու արարքի համար։








Քոչարյանի զոհերը

Սակայն երեկ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում տղան նորից փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Երբ ինքը ննջասենյակում քնած է եղել, տղան մտել է ներս, փորձել է բարձրացնել վերմակը և նորից փորձ անել։


Ա․ Խ․-ն տեղափոխվել է տարածքի ոստիկանություն և ենթարկվել բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա դարձյալ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։



Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ․ Վ․-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->