>

Անհրաժեշտ է․

  • Դառը շոկոլադ — 220 գ,
  • Կարագ- 220 գ,
  • Շաքարավազ — 1 բաժակ,
  • Ձու — 6 հատ,
  • Կակաո — ½ բաժակ,
  • Վանիլին — 1 թեյի գդալ,
  • Աղ — 1 թեյի գդալ,
  • Տաք ջուր — 1/3 բաժակ,
  • Լուծվող սուրճ — 1 ճ.գ.։

Սպիտակ շոկոլադից մուս․




Քոչարյանի զոհերը
  • Սպիտակ շոկոլադ — 165 գ,
  • Փխրեցուցիչ — 3 ճ․գ․,
  • Կարագ — 3 ճ․գ․,
  • Դեղնուց — 4 հատ,
  • Շաքարավազ — 2 ճաշի գդալ,
  • Վանիլին — 1 թ․գ․,
  • Յուղոտ սերուցք — 1,5 բաժակ + 2 ճ․գ․։





Պատրաստումը․


  1. Ջեռոցը տաքացրեք 175 աստիճան տակ:
  2. Տորթի ձևամանը ծածկեք յուղաթղթով։
  3. Կրագը հալեցրեք և ավելացրեք մեկ կտոր շոկոլադ, խառնեք այնքան, մինչև որ շոկոլադը հալվի:
  4. Տաք ջրի մեջ լցրեք սուրճ և խառնեք, որպեսզի լուծվի, որից հետո ավելացրեք աղն ու վանիլին։ Որից հետո այս զանգվածն ավելացրեք հալեցված շոկոլադի վրա։ Այս ընթացքում հարեք ձուն շաքարավազի հետ միասին մոտ հինգ րոպե։ Որից հետո ավելացրեք կակաոն և խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
  5. Լցրեք զանգվածը տորթի ձևամանի մեջ և թխեք ջեռոցում 50 րոպե:

Շոկոլադե մուս․

  1. Սպիտակ շոկոլադը մասերի բաժանեք և ավելացրեք կարագի և փխրեցուցիչի վրա: Դրեք այն 30 վայրկյանով միկրոալիքային վառարանում և մի քանի անգամ խառնեք ընդմիջումներով: Այդ ընթացքում տարրայի մեջ հարեք դեղնուցները, և շաքարավազը և պահեք գոլորշու վրա։
  2. Թողեք մոտ 5 րոպե՝ միչև խտանալը: Որից հետո հեռացրեք կրակից, ավելացրեք վանիլին և լցրեք սպիտակ շոկոլադից պատրաստված խառնուրդը:
  3. Լցրեք 2 ճաշի գդալ յուղոտ սերուցք և խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Թողեք, որ սառի սենյակային ջերմաստիճանում:
  4. Մնացած 1.5 բաժակ սերուցքը հարեք և կրեմ պատրաստեք և լցրեք սպիտակ շոկոլադի խառնուրդի մեջ։
  5. Սպիտակ շոկոլադից մուսը լցրեք պատրաստված բիսկիվիտի վրա և թողեք սառնարանում մեկ ժամով։ Ձևավորման համար շաղ տվեք կակաո և մատուցեք։

Բարի ախորժակ։



Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Թեթև, քնքուշ և անչափ համեղ տրուֆելային համով տորթ սպիտակ շոկոլադե մուսով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->