>

Հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:




Քոչարյանի զոհերը





Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:


Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Նախնական տվյալներով 2 քաղաքացի հոսպիտալացվել է ԲԿ, իսկ 1-ը տեղափոխվել է քաղաքացիների ուժերով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



11:46 — Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

12:07 — ԱԻՆ փրկարար վարչության Շենգավիթի վարչության պետ Ահարոն Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են:

Աղբյուր՝ Արմենպրես

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->