>

Անհրաժեշտ է․

Դառը շոկոլադ — 220 գ,
Կարագ- 220 գ,
Շաքարավազ — 1 բաժակ,
Ձու — 6 հատ,
Կակաո — ½ բաժակ,
Վանիլին — 1 թեյի գդալ,
Աղ — 1 թեյի գդալ,
Տաք ջուր — 1/3 բաժակ,
Լուծվող սուրճ — 1 ճ.գ.։
Սպիտակ շոկոլադից մուս․




Քոչարյանի զոհերը

Սպիտակ շոկոլադ — 165 գ,
Փխրեցուցիչ — 3 ճ․գ․,
Կարագ — 3 ճ․գ․,
Դեղնուց — 4 հատ,
Շաքարավազ — 2 ճաշի գդալ,
Վանիլին — 1 թ․գ․,
Յուղոտ սերուցք — 1,5 բաժակ + 2 ճ․գ․։





Պատրաստումը․


Ջեռոցը տաքացրեք 175 աստիճան տակ:
Տորթի ձևամանը ծածկեք յուղաթղթով։
Կրագը հալեցրեք և ավելացրեք մեկ կտոր շոկոլադ, խառնեք այնքան, մինչև որ շոկոլադը հալվի:
Տաք ջրի մեջ լցրեք սուրճ և խառնեք, որպեսզի լուծվի, որից հետո ավելացրեք աղն ու վանիլին։ Որից հետո այս զանգվածն ավելացրեք հալեցված շոկոլադի վրա։ Այս ընթացքում հարեք ձուն շաքարավազի հետ միասին մոտ հինգ րոպե։ Որից հետո ավելացրեք կակաոն և խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
Լցրեք զանգվածը տորթի ձևամանի մեջ և թխեք ջեռոցում 50 րոպե:
Շոկոլադե մուս․



Սպիտակ շոկոլադը մասերի բաժանեք և ավելացրեք կարագի և փխրեցուցիչի վրա: Դրեք այն 30 վայրկյանով միկրոալիքային վառարանում և մի քանի անգամ խառնեք ընդմիջումներով: Այդ ընթացքում տարրայի մեջ հարեք դեղնուցները, և շաքարավազը և պահեք գոլորշու վրա։
Թողեք մոտ 5 րոպե՝ միչև խտանալը: Որից հետո հեռացրեք կրակից, ավելացրեք վանիլին և լցրեք սպիտակ շոկոլադից պատրաստված խառնուրդը:
Լցրեք 2 ճաշի գդալ յուղոտ սերուցք և խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Թողեք, որ սառի սենյակային ջերմաստիճանում:
Մնացած 1.5 բաժակ սերուցքը հարեք և կրեմ պատրաստեք և լցրեք սպիտակ շոկոլադի խառնուրդի մեջ։
Սպիտակ շոկոլադից մուսը լցրեք պատրաստված բիսկիվիտի վրա և թողեք սառնարանում մեկ ժամով։ Ձևավորման համար շաղ տվեք կակաո և մատուցեք։
Բարի ախորժակ։

Աղբյուր

Сообщение Թեթև, քնքուշ և անչափ համեղ տրուֆելային համով տորթ սպիտակ շոկոլադե մուսով появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->