>

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում. տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։








Քոչարյանի զոհերը

Ռուս փորձագետներից մեկը մեզ ասաց․ «Որպեսզի Ռուսաստանի այդ քայլը չմեկնաբանվի ոչ բարեկամական ԵԱՏՄ հայաստանյան իր պարտնյորի նկատմամբ, Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի նաև Բելառուսի համար, ապա հետադարձ սխեմաներով Բելառուսի համար կիջեցվի այն, իսկ Հայաստանի համար կմնա նույնը, որովհետև այստեղ այլևս ոչ թե չեն վստահում հայաստանյան նոր իշխանություններին, այլև մի շարք հարցերի հետ կապված տարակուսած են, ինչի մասին չեն երկնչում Հայաստանից Ռուսաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին տեղեկացնել։


Հայաստանում թող չմոռանան ու չոգևորվեն Վրաստանի օրինակով։ Վրաստանին Արևմուտքն առանձնապես գրանտներ չտվեց, վարկեր տվեց, և այսoր Վրաստանի արտաքին պարտքը, ի տարբերություն Հայաստանի 7 միլիարդի, 14 միլիարդ է։

Վրաստանն այսօր առանց Օսիայի ու Աբխազիայի է, իսկ երկրի իրական ղեկավար Իվանիշվիլին «Գազպրոմի» 6 տոկոսի սեփականատերն է։ Ասել է թե՝ նա ռուսական «տղա» է»»։



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->